Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհվել և վիրավորվել են ՄԱԿ-ի աշխատակիցներ

Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածի հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կազմակերպության աշխատակիցը: Այս մասին ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ տուժել է կազմակերպության ևս հինգ աշխատակից։
Իր հերթին եգիպտական Al-Qahira al-Ikhbariya հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, պնդում է, որ կրակի տակ ընկած ՄԱԿ-ի աշխատակիցները ականազերծում էին իրականացնում Գազայի հատվածում։