Թուրքիայում զանգվածային ցույցեր են սկսվել ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի

Իզմիրում ցույց է տեղի ունենում՝ ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Քաղաքում Ժողովրդահանրապետական կուսակցության շտաբի մոտ մարդիկ են հավաքվել։
Ստամբուլում ուսանողները դուրս են եկել փողոց՝ բողոքի ցույցի։
Մինչդեռ թուրքական Sabah թերթը հայտնում է, որ Իմամօղլուի դեմ հետաքննության շրջանակներում նոր «ցնցող մանրամասներ» են բացահայտվել։ Դատախազության տվյալներով՝ նա նպաստել է մեգապոլիսներում Քրդստանի աշխատավորական կուսակցության ազդեցության ուժեղացմանը։
Հրապարակումը նաև պնդում է, որ Թուրքիայում արգելված քրդական կուսակցության առաջնորդներ Ջեմիլ Բայիկը և Մուստաֆա Քարասուն 2024 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ հրահանգներ են փոխանցել վերահսկվող լրատվամիջոցների միջոցով։