ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի

ԱՄՆ-ում սաստիկ փոթորիկների և մի շարք տորնադոների հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի:
Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ակտիվորեն հետևում ենք սաստիկ տորնադոներին և փոթորիկներին, որոնք հարվածել են հարավային և միջինարևմտյան շատ նահանգներին. 36 անմեղ մարդ է զոհվել»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ առնվազն 34 մահվան դեպք էր գրանցվել Ալաբամա, Արկանզաս, Միսսուրի, Կանզաս, Միսիսիպի, Օկլահոմա և Տեխաս նահանգներում։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումները տեղակայվել են Արկանզասում՝ ավերածությունների հետեւանքները վերացնելու և տեղական իշխանություններին օգնություն ցուցաբերելու համար։