Տեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական, կասկածելի գործողություն. քաղաքագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է;
Երեկ, ողջ օրվա ընթացքում, Բաքվի բարբարոսական վարչախմբի անխտիր բոլոր քարոզչամիջոցները կասկածելիորեն մեծ ինտենսիվությամբ տարածում են ապատեղեկատվություն ՀՀ ԶՈՒ-ի կողմից Բաքվի բաշիբոզուկների դիրքերի, իբր, գնդակոծումների մասին։
Սրան զուգահեռ նույն քարոզչամեքենայի այլ ռեսուրսներ պատեղեկատվական բնույթի կեղծ լուրեր են սփռում, իբրե թե, Հայաստանի կողմից պատերազմական գործողություններ ծրագրելու մասին։
Ակնհայտորեն, տեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն, որի նպատակներն առայժմ այդքան էլ պարզ և հստակ չեն։
#թշնամու_իրական_վիճակը
