Բաքվից «դատապարտել են» ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ բանաձևը

Բաքվից «դատապարտել են» Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը։
Միլի Մեջլիսն «անհիմն» է որակել նաև Ացրախի օկուպացման և էթնիկ զտումների համար Ադրբեջանին ներկայացվող մեղադրանքները:
Նշել են, թե Հայաստանն, իբր, «անթիվ ռազմական հանցագործություններ է կատարել Ադրբեջանի խաղաղ քաղաքացիների դեմ»․ «Նման քաղաքական դրդապատճառներով գործողությունները չեն ծառայում տարածաշրջանի կայունությանը, ընդհակառակը, միայն ուժեղացնում են լարվածությունը և խաթարում կայուն խաղաղության հասնելու հեռանկարները»,-ասել են այդ երկրի մեջլիսում։