Չնայած բարձր տոկոսադրույքներին, անհաշվետվողական իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«Հայաստանի ֆինանսական պատմության ընթացքում առաջին անգամ եվրոբոնդեր (եվրոպարտատոմսեր) թողարկվել են 2013 թվականին` 500 մլն դոլարի չափով, և այս գումարը հիմնականում ուղղվեց ռուսական միջպետական պարտքի մարմանը: Հետագայում այս իշխանությունները մի քանի անգամ նույնպես թողարկել են եվրոբոնդեր նախորդ բոնդերը փակելու և լրացուցիչ պարտք վերցնելու նպատակով:
Հատկանշական է, որ նախորդ բոնդերը ավելի ցածր տոկոսով են եղել, քան 2025 թվականի մարտի 5-ին թողարկածը` 7.1%:
Չնայած բարձր տոկոսադրույքներին` անպատասխանատու, անհաշվետվողական իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել, քանի որ ի տարբերությունների միջազգային վարկերի, որոնք պետք է ծախսվեն կոնկրետ նպատակով և միջազգային վերահսկողության պայմաններում, պարտատոմսերով հավաքագրված գումարները կարելի է ծախսել ցանկացած նպատակով` ծառայողական մեքենաներից, պարգևավճարներից սկսած մինչև...»։