Եվրոպան կանգնած է քաղաքակրթական ինքնասպանության առաջ. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ Եվրոպան այս տեմպերով գնում է դեպի ինքնասպանության: Այս մասին գրում է CNN-ը:
«Եվրոպային սպառնում է քաղաքակրթական ինքնասպանություն: Նրանք կամ չեն կարողանում կամ չեն ցանկանում վերահսկել իրենց սահմանները: Այն, ինչ հիմա տեսնում ենք, սրան դիմակայելու նրանց փորձերը, լավ է, ճիշտ քայլ է։ Բայց դուք նաև տեսնում եք, որ նրանք սկսում են սահմանափակել իրենց քաղաքացիների խոսքի ազատությունը, նույնիսկ երբ այդ քաղաքացիները բողոքում են սահմանային ներխուժումների դեմ: Հենց նման բողոքի տրամադրություններն էին, որ հանգեցրին Դոնալդ Թրամփի և մի շարք եվրոպացի առաջնորդների ընտրությանը», - նշել է Վանսը:
Նրա խոսքով՝ բաց սահմանների քաղաքականությունն ու քաղաքացիների իրավունքների սահմանափակումը լուրջ խնդիր են դառնում եվրոպական երկրների համար։