Իսրայելը Համասից պահանջում է ազատ արձակել 11 պատանդների

Իսրայելը Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է ազատ արձակել 11 պատանդի և հանձնել 16 զոհված գերիների մարմինները՝ Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման դիմաց։
Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրին։
Իսրայելը Համասից պահանջել է, ի թիվս այլ բաների, վերադարձնել իսրայելցի զինվոր Իդան Ալեքսանդրին, ով ամերիկյան քաղաքացիություն ունի։
Ի պատասխան Իսրայելը պատրաստ է ազատ արձակել ցմահ ազատազրկման դատապարտված 110 պաղեստինցի բանտարկյալների, ինչպես նաև 1100-ին, որոնք կալանավորվել են Գազայի հատվածում մարտերի ժամանակ։