Գուգարքի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մինչ օրս հաջողությամբ սահմանազատել ենք ավելի քան 12 կիլոմետր սահման․ Միրզոյանի ելույթը՝ Բրազիլիայում Փաշինյանը պետք է հրաժարական տա․ Հանրահավաք Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂՄարտի 24-ին հոսանքազրկումներ են սպասվում
Սուտ մատնությամբ սպառնում է մի պաշտոնյա, ում օրոք ձերբակալվածին տեղափոխելիս խոշտանգում են. Տիգրան Աբրահամյանը` ՆԳ նախարարի մասին
ՀՀ-ից Սիրիա ուղարկված սնունդը և բժշկական պարագաները կմեղմեն պատերազմի ու ճգնաժամի հետևանքները․ ԱԳՆ Ավինյանի Telegram-ը ամիսներ առաջ 1,300 հետևորդ ուներ, բայց ՔՊ-ի ֆեյքերի ֆաբրիկան մի գիշերվա ընթացքում «մոգական» կերպով թիվը հասցրեց 25,000-ի. Արթուր ՉախոյանՇարմազանովը ՌԴ հայոց թեմի առաջնորդի հետ քննարկել է հայ-ռուսական բարեկամությանն առնչվող հարցերՀայտնի է Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված դատական հայցով առաջին նիստի օրըՀարձակում Սուդանի նախագահական նստավայրի վրա. կան զոհերՎճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLinkԳայլերը Սիսիանի մի քանի գյուղերում սպանդ են իրականացրելՆԳՆ նախարարի պատասխանները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ կանաչ լույս նոր խոշտանգումների համար. Ռուբեն Մելիքյան Հայաստանի ՆԳՆ-ն կսկսի տուգանել ոստիկաններին ծառայողական մեքենաները վնասելու համարԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն կայուն էԵկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջովԴшտաբժշկական փnրձաքննությունը չի հաստատել արցախցի Տիգրան Ուլուբաբյանի դшժшն ծեծը. Արփինե ՍարգսյանԱյս պահին Հայաստանի վրա հարձակման վտանգ չկա, բայց իրավիճակն արագ է փոխվում. Քրիստիննե ԳրիգորյանԳերիների և անհայտ կորածների հարցով սահմանին կայացած հանդիպումից հետո հանդիպել եմ ծնողներին․ ԱԱԾ տնօրենԿարող եք հրաժարվել ՄԻՊ պաշտոնից ու դառնալ պարեկ. Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
Արցախցի խոշտանգված երիտասարդի հարցով հավաքը ՔԿ-ի դիմաց շարունակվում է (ուղիղ)
Ադրբեջանցիները կրակոցներ են հնչեցրել Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ. անկանոն կրակահերթ է եղել. 24News.am
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել. Պեսկով
Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենաՎրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմըԳազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում` մարտի 24-ին և Շիրակի մարզի որոշ բնակավայրերում` մարտի 25-ինԻշխանությանը պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակnցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս. Մեսրոպ Առաքելյան
Հարցազրույց եմ տվել Հանրային հեռուստատեսությանը. Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ-ը շուտով համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի հետ. Թրամփ
Փաշինյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Վահե Ղազարյանի ղեկավարած ՆԳՆ-ն 65 «Շկոդա» է ձեռք բերել բնութագրերի խախտմամբ և 40 պլանշետ` սահմանվածից 100 հազար դրամ ավելի թանկ գնով
Signal մեսենջերի վրա հարձակում է գնում. թիրախներին նայելիս կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում. ՄարտիրոսյանԱդրբեջանի իշխանությունները ոչնչացրել են Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմաններըՈրոշ զարմանահրաշ դիտորդներ հանցագործության մասին հաղորդում են տվել Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի դեմ. Արսեն Բաբայան«Դա իմ գործառույթը չէ». Պապիկյանը՝ բանակում թոքաբորբի հետևանքով մահացած զինծառայողի առողջական հարցերով պատշաճ չզբաղվելու մասինՆա չի կարող հայ լինել․ օգտատերերի արձագանքը՝ հայ և թուրք ընկերուհիների համատեղ ֆոտոսեսիային (լուսանկարներ)Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքովՎիճակագրական տվյալներով՝ 700-800 նորածիններից 1-ը ծնվում է Դաունի համախտանիշով. ԱՆ Ադրբեջանի կողմից զnրքերի տեղաշարժ չկա. Սուրեն ՊապիկյանՀՀ փոխարտգործնախարարը շնորհակալություն է հայտնում թուրք գործընկերներին համագործակցության համարԽամենեին ԱՄՆ-ին խոստացել է ջախջախիչ ապտակ2025-ի փետրվարին 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում. ՊԵԿԾիրանենին Արարատյան դաշտում կծաղկի մարտի 24-27-ն ընկած ժամանակահատվածում
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ-ի հերթական հերքումը
Հայաստանի հետ խաղաղություն հնարավոր է միայն մի շարք պայմանների կատարման դեպքում. Ադրբեջանի ԱԳՆԱրդյոք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունե՞ն թելադրելու Հայաստանում ապրող իրենց քույրերին և եղբայրներին. ԹորոսյանԱյս գիշեր Սոթքի հատվածում ադրբեջանական կողմը մեզ վրա կրակե՞լ է, թե՞ ոչ. Էդմոն Մարուքյանը՝ ՊՆ-ինՇվեդիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմիՀՀ-ում գողացել են Վրաստանից եկած ֆուտբոլի երկրպագուների մեքենաների պետհամարանիշներն ու գումար պահանջել․ եթե Արփինե Սարգսյանը չի կարողանում այս ամենը վերահսկել ու միջոցներ ձեռնարկել՝ թող հրաժարական տաԳյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի. Աբրահամյան
Հասարակություն

Բաքուն օկուպացված Տիգրանակերտը ներկայացնում է որպես պատմական Աղվեն բնակավայր

«Գեղարդ» հիմնադրամ․

Ադրբեջանական կողմը կրկին անդրադարձել է Արցախի Տիգրանակերտ հնավայրին և նրա շրջակայքում գտնվող հնագիտական հուշարձաններին: CBC TV Azerbaijan հեռուստալիքով ցուցադրվել է հուշարձանին նվիրված հատուկ հաղորդում, որը վարել է ադրբեջանական քարոզչամեքենայի ներկայացուցիչ Րիզվան Հուսեյնովը (https://www.youtube.com/watch?v=JasrYqTwhOA):

Նշենք, որ Հուսեյնովը սկսած 2020 թվականից մի քանի անգամ անդրադարձել է հուշարձանին՝ տեղում նկարահանումներ կազմակերպելով և մեկնաբանություններ տալով: Առավել մանրամասն անդրադարձեր կատարվել են 2020 թվականի դեկտեմբերին (https://www.youtube.com/watch?v=3ujCWAUK0B8) և 2022 թվականի օգոստոսին (տես՝ Նորից և նորից. Տիգրանակերտը և Տիգրանակերտի արշավախումբը Ադրբեջանի պրոպագանդայի թիրախում):

Ադրբեջանական կողմը նաև այլ աղբյուրներով ծավալուն անդրադարձներ է կատարել Տիգրանակերտ հնավայրին և նրա պեղումներին (Արցախի Տիգրանակերտը կա՝ անկախ նրանից, թե ինչ է ասում այդ մասին ադրբեջանական պրոպագանդանԱդրբեջանական պրոպագանդան այս անգամ «քննարկում» է Տիգրանակերտը):

Առաջին հերթին աչքի է ընկնում այն, որ Արցախի Տիգրանակերտի մասին ծավալուն անդրադարաձ են կատարում միայն ադրբեջանցի լրագրողները և պետական քարոզչամեքենայի ներկայացուցիչները: Թեև հնավայրում արդեն երկու տարի «պեղումներ» են իրականացնում ադրբեջանցի հնագետները, սակայն իրենք դեռևս հուշարձանի մասին ծավալուն մեկնաբանություններ, վերլուծություններ չեն ներկայացրել ո՛չ գիտական հոդվածների, ո՛չ զեկուցումների և ո՛չ էլ հարցազրույցների տեսքով:

Տիգրանակերտի մասին այս նոր տեսանյութում Րիզվան Հուսեյնովը ծավալուն անդրադարձ է կատարում Գյավուրկալա հնավայրին: Վերջինս ներկայացվում է որպես պատմական Աղվեն բնակավայր, որտեղ իբր եղել են հեթանոսական և քրիստոնեական տաճարներ: Այդպես էլ անհայտ է մնում, թե գիտական որ հետազոտության, աղբյուրի հիման վրա է Հուսեյնովը պնդում, որ Գյավուրկալան Աղվենն է և որ այդտեղ եղել են հեթանոսական տաճարներ: Հուսեյնովը այդպես էլ չի ասում, թե ինչու հնավայրը Գյավուրկալա է կոչվում, թեև տալիս է բառի բացատրությունը: Ամենից ուշագրավն այն է, որ տեսանյութում մեջբերում է արվում Գյավուրկալան խորհրդային տարիներին պեղող ադրբեջանցի հնագետ Ռ. Վահիդովից, որը հստակորեն համաձայնել է Ստեփան Երեմյանի տեսակետի հետ, որ Տիգրանակերտը ոչ միայն գոյություն է ունեցել, այլև գտնվել է Շահբուլաղի տարածքում (Տիգրանակերտը գրավոր աղբյուրներում):

Եվ իհարկե, Հուսեյնովը Գյավուրկալայում նկարահանումներ կատարելով չի նկատել վերջին տարիներին իրենց իսկ կողմից կատարված ավերածությունները հնավայրի  տարածքում և դրա ռազմական նպատակնրեով կիրառումը (Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում):

Հաղորդումը ռուսերեն է՝ ենթադրում ենք, որ Հուսեյնովը նաև ռուսերեն կարող է կարդալ: Անհեթեթություններ դուրս տալու փոխարեն լավ կլիներ կարդար Տիգրանակերտին նվիրված ընդարձակ կայքի ռուսերեն հոդվածները (https://tigranakert.org/ru): Սա իրեն հնարավորություն կտար հասկանալ, որ Տիգրանակերտի Անտիկ՝ այսինքն Տիգրանի կառուցած ամրոցն ու վաղմիջնադարյան հրապարակը եկեղեցիներով հանդերձ գտնվում են քաղաքի տարբեր մասերում և պատկանում են տարբեր ժամանակների՝ առաջինը կառուցվել է մ. թ. ա. առաջին դարում (նկ. 1, 2), երկրորդը՝ մ. թ. 5-6-րդ դարերում (նկ. 3):

Տեսանյութը ուշադիր դիտելիս երևում է, որ ադրբեջանական կողմը, չնայած և հայ հետազոտողներին համարում է կեղծարար, բայց չի խորշում օգտագործել Արցախի արշավախմբի արած գծագրերը, հատակագծերը (իհարկե, առանց հեղինակային իրավունքի պահպանման)՝ գողանալով դրանք Արցախի հուշարձանների մշտադիտարկման կայքից (Տիգրանակերտը գրավոր աղբյուրներում):

Տիգրանակերտին նվիրված հաղորդման շրջանակներում Հուսեյնովը ծավալուն անդրադարձ է կատարում նաև Կովկասյան Աղվանքին: Այս ծիրում նա փորձում է վերլուծել Տիգրանակերտի մեծ բազիլիկ տաճարի պեղումների ժամանակ գտնված կավե սկավառակը: Իհարկե, վերլուծությունը կատարվում է հուսեյնովյան մեթոդով, որի վերջնարդյունքում հայոց այբուբենը համարվում է Մերձավոր Արևելքում օգտագործված եկեղեցական գրի տեսակ, որը ձևավորվել է ասորական և ղպտական այբուբենների հիման վրա: Այս տխմարությանը հակադարձելն արդեն իսկ անիմաստ է: Տեղադրում ենք միայն պեղումներից գտնված կավե սկավառակի մասին ինֆորմացիան (Հայերեն արձանագրություններով սկավառակը):

Հուսեյնովը նաև հայտարարում է, որ Արցախի Տիգրանակերտի արշավախումբը, իբր տեսնելով, որ պեղումների ժամանակ բացվող ճարտարապետական մանրամասները կապ ունեն ոչ թե անտիկ շրջանի հետ, այլ վաղմիջնադարի, կորցնում է հետաքրքրությունը հուշարձանի նկատմամբ և աստիճանաբար դադարեցնում պեղումները: Նկատելի է, որ կեղծարարության ետևից ընկնելով, ադրբեջանական կողմը չի նկատել, որ ծավալուն պեղումներն ընթացել են մինչև 2020 թվականը ներառյալ:

Խորհուրդ ենք տալիս Ազ-ագիտ-պրոպին գտնել մի փոքր ավելի կիրթ պրոպագանդիստի: Անկեղծորեն, հոգնել ենք այդ կիսագրագետ ելույթներին արձագանքելուց: