Ես ու իմ թիմը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը արդար քրտինքով իր հացը վաստակող մարդկանց կողքին ենք, նրանց շահերի պաշտպանը․ Ղարաղազարյան

Արտյոմ Ղարաղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի գյումրեցիներ,
Վերջնական որոշում եմ կայացրել՝ ընդունել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջարկությունը և դառնալ նրա քաղաքապետի թեկնածուն Գյումրիի ավագանու մարտի 30-ի արտահերթ ընտրություններում:
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում մեր թիմը բաղկացած է արդյունք ստեղծող, արարող մարդկանցից:
Մենք ողջ կյանքում արարել ենք, ստեղծել ենք աշխատատեղեր, որոնց շնորհիվ գյումրեցին կառչած է մնում իր հողին:
Ես ու իմ թիմը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը արդար քրտինքով իր հացը վաստակող մարդկանց կողքին ենք, նրանց շահերի պաշտպանը:
Հենց այս նպատակադրումով ու ուժեղ թիմով ներկայանում ենք պատվախնդիր գյումրեցուն:
Մենք ունենք Գյումրիի զարգացման ծրագիր՝ «Ճիշտ քաղաք» անունով, որի բոլոր դրույթները մեր հարգելի ընտրողներին հասանելի կդառնան առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում: