Այս պահին Հայաստանի վրա հարձակման վտանգ չկա, բայց իրավիճակն արագ է փոխվում. Քրիստիննե ԳրիգորյանԳերիների և անհայտ կորածների հարցով սահմանին կայացած հանդիպումից հետո հանդիպել եմ ծնողներին․ ԱԱԾ տնօրենԿարող եք հրաժարվել ՄԻՊ պաշտոնից ու դառնալ պարեկ. Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
Արցախցի խոշտանգված երիտասարդի հարցով հավաքը ՔԿ-ի դիմաց շարունակվում է (ուղիղ)
Ադրբեջանցիները կրակոցներ են հնչեցրել Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ. անկանոն կրակահերթ է եղել. 24News.am
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել. Պեսկով
Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենաՎրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմըԳազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում` մարտի 24-ին և Շիրակի մարզի որոշ բնակավայրերում` մարտի 25-ինԻշխանությանը պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակnցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս. Մեսրոպ Առաքելյան
Հարցազրույց եմ տվել Հանրային հեռուստատեսությանը. Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ-ը շուտով համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի հետ. Թրամփ
Փաշինյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Վահե Ղազարյանի ղեկավարած ՆԳՆ-ն 65 «Շկոդա» է ձեռք բերել բնութագրերի խախտմամբ և 40 պլանշետ` սահմանվածից 100 հազար դրամ ավելի թանկ գնով
Signal մեսենջերի վրա հարձակում է գնում. թիրախներին նայելիս կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում. ՄարտիրոսյանԱդրբեջանի իշխանությունները ոչնչացրել են Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմաններըՈրոշ զարմանահրաշ դիտորդներ հանցագործության մասին հաղորդում են տվել Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի դեմ. Արսեն Բաբայան«Դա իմ գործառույթը չէ». Պապիկյանը՝ բանակում թոքաբորբի հետևանքով մահացած զինծառայողի առողջական հարցերով պատշաճ չզբաղվելու մասինՆա չի կարող հայ լինել․ օգտատերերի արձագանքը՝ հայ և թուրք ընկերուհիների համատեղ ֆոտոսեսիային (լուսանկարներ)Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքովՎիճակագրական տվյալներով՝ 700-800 նորածիններից 1-ը ծնվում է Դաունի համախտանիշով. ԱՆ Ադրբեջանի կողմից զnրքերի տեղաշարժ չկա. Սուրեն ՊապիկյանՀՀ փոխարտգործնախարարը շնորհակալություն է հայտնում թուրք գործընկերներին համագործակցության համարԽամենեին ԱՄՆ-ին խոստացել է ջախջախիչ ապտակ2025-ի փետրվարին 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում. ՊԵԿԾիրանենին Արարատյան դաշտում կծաղկի մարտի 24-27-ն ընկած ժամանակահատվածում
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ-ի հերթական հերքումը
Հայաստանի հետ խաղաղություն հնարավոր է միայն մի շարք պայմանների կատարման դեպքում. Ադրբեջանի ԱԳՆԱրդյոք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունե՞ն թելադրելու Հայաստանում ապրող իրենց քույրերին և եղբայրներին. ԹորոսյանԱյս գիշեր Սոթքի հատվածում ադրբեջանական կողմը մեզ վրա կրակե՞լ է, թե՞ ոչ. Էդմոն Մարուքյանը՝ ՊՆ-ինՇվեդիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմիՀՀ-ում գողացել են Վրաստանից եկած ֆուտբոլի երկրպագուների մեքենաների պետհամարանիշներն ու գումար պահանջել․ եթե Արփինե Սարգսյանը չի կարողանում այս ամենը վերահսկել ու միջոցներ ձեռնարկել՝ թող հրաժարական տաԳյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի. ԱբրահամյանԱնդրանիկ Քոչարյանը ձախողել է երկու հանձնաժողովների աշխատանքները. օրինախախտում․ «Ժողովուրդ»«Հաբռգածության» բարձր մակարդակ․ լրագրողների հետ շփվելու ձեւը լակմուսի թուղթ է․ «Առավոտ»Գյումրիի ընտրություններ, գերեվարված պատանդների ազատարձակման հարց և «Խաղաղության պայմանագիր». 3-ն էլ անցնում են նույն «գործով»՝ իշխանությունը ամեն գնով պահելու տրամաբանությամբ. «Ազգ»
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց
Ինչո՞վ են տարբերվում Վարդանիկն ու ՔՊ-ն․ «Իրավունք»ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում․ «Ժողովուրդ»Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում Սոցապնախարա՞ր, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու
«Դսեղ 21․03․2025»․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» գիտաժողով․ ՈւՂԻՂԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՕդեսան գիշերը ենթարկվել է ամենամեծ հարձակմանը պատերազմի սկզբից ի վերՆիկոլ Փաշինյանին հնազանդվելը «շահավետ» է. «Հրապարակ»Ի՞նչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում. իրավիճակը թեժանում է. «Հրապարակ»Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. հայտնի է՝ ով կփոխարինի նրան. «Իրավունք»Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի. «ժողովուրդ»Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում. «Ժողովուրդ»
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի.

19 փետրվարի, 2025թ.

«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի «դատաքննությունը» լինի օբյեկտիվ, ոչ թե իմիտացիոն բնույթ կրի:

Ցավոք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները:

Չնայած, որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝

1. Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:

2. Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:

3. Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:

4. Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին:

5. Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:

6. Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:

Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի:

Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց:

Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝

Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»։

Ռուբեն Վարդանյան

19 փետրվարի, 2025թ.