Ուկրաինացիները Զապորոժիայի շրջանում հարվածել են ռուսական գումարտակին

Ուկրաինայի Զինված ուժերը հարձակվել են Զապորոժիայի շրջանում ռուսական 2-րդ մոտոհրաձգային գումարտակի դիրքերի վրա:
Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին հղումով։
Նշվում է, որ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը բարձր ճշգրտությամբ հարված են հասցրել ՌԴ ԶՈՒ 64-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի դիրքերին՝ Զապորոժիայի շրջանի Չումացկոե գյուղի տարածքում։
Նշվում է, որ գործողության արդյունքում ոչնչացվել են անձնակազմի, ամրությունների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրը, որն օգտագործվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումների դեմ մարտական գործողություններ իրականացնելու համար։