Գայլերը Սիսիանի մի քանի գյուղերում սպանդ են իրականացրելՆԳՆ նախարարի պատասխանները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ կանաչ լույս նոր խոշտանգումների համար. Ռուբեն Մելիքյան Հայաստանի ՆԳՆ-ն կսկսի տուգանել ոստիկաններին ծառայողական մեքենաները վնասելու համարԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն կայուն էԵկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջովԴшտաբժշկական փnրձաքննությունը չի հաստատել արցախցի Տիգրան Ուլուբաբյանի դшժшն ծեծը. Արփինե ՍարգսյանԱյս պահին Հայաստանի վրա հարձակման վտանգ չկա, բայց իրավիճակն արագ է փոխվում. Քրիստիննե ԳրիգորյանԳերիների և անհայտ կորածների հարցով սահմանին կայացած հանդիպումից հետո հանդիպել եմ ծնողներին․ ԱԱԾ տնօրենԿարող եք հրաժարվել ՄԻՊ պաշտոնից ու դառնալ պարեկ. Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
Արցախցի խոշտանգված երիտասարդի հարցով հավաքը ՔԿ-ի դիմաց շարունակվում է (ուղիղ)
Ադրբեջանցիները կրակոցներ են հնչեցրել Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ. անկանոն կրակահերթ է եղել. 24News.am
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել. Պեսկով
Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենաՎրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմըԳազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում` մարտի 24-ին և Շիրակի մարզի որոշ բնակավայրերում` մարտի 25-ինԻշխանությանը պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակnցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս. Մեսրոպ Առաքելյան
Հարցազրույց եմ տվել Հանրային հեռուստատեսությանը. Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ-ը շուտով համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի հետ. Թրամփ
Փաշինյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Վահե Ղազարյանի ղեկավարած ՆԳՆ-ն 65 «Շկոդա» է ձեռք բերել բնութագրերի խախտմամբ և 40 պլանշետ` սահմանվածից 100 հազար դրամ ավելի թանկ գնով
Signal մեսենջերի վրա հարձակում է գնում. թիրախներին նայելիս կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում. ՄարտիրոսյանԱդրբեջանի իշխանությունները ոչնչացրել են Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմաններըՈրոշ զարմանահրաշ դիտորդներ հանցագործության մասին հաղորդում են տվել Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի դեմ. Արսեն Բաբայան«Դա իմ գործառույթը չէ». Պապիկյանը՝ բանակում թոքաբորբի հետևանքով մահացած զինծառայողի առողջական հարցերով պատշաճ չզբաղվելու մասինՆա չի կարող հայ լինել․ օգտատերերի արձագանքը՝ հայ և թուրք ընկերուհիների համատեղ ֆոտոսեսիային (լուսանկարներ)Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքովՎիճակագրական տվյալներով՝ 700-800 նորածիններից 1-ը ծնվում է Դաունի համախտանիշով. ԱՆ Ադրբեջանի կողմից զnրքերի տեղաշարժ չկա. Սուրեն ՊապիկյանՀՀ փոխարտգործնախարարը շնորհակալություն է հայտնում թուրք գործընկերներին համագործակցության համարԽամենեին ԱՄՆ-ին խոստացել է ջախջախիչ ապտակ2025-ի փետրվարին 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում. ՊԵԿԾիրանենին Արարատյան դաշտում կծաղկի մարտի 24-27-ն ընկած ժամանակահատվածում
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ-ի հերթական հերքումը
Հայաստանի հետ խաղաղություն հնարավոր է միայն մի շարք պայմանների կատարման դեպքում. Ադրբեջանի ԱԳՆԱրդյոք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունե՞ն թելադրելու Հայաստանում ապրող իրենց քույրերին և եղբայրներին. ԹորոսյանԱյս գիշեր Սոթքի հատվածում ադրբեջանական կողմը մեզ վրա կրակե՞լ է, թե՞ ոչ. Էդմոն Մարուքյանը՝ ՊՆ-ինՇվեդիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմիՀՀ-ում գողացել են Վրաստանից եկած ֆուտբոլի երկրպագուների մեքենաների պետհամարանիշներն ու գումար պահանջել․ եթե Արփինե Սարգսյանը չի կարողանում այս ամենը վերահսկել ու միջոցներ ձեռնարկել՝ թող հրաժարական տաԳյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի. ԱբրահամյանԱնդրանիկ Քոչարյանը ձախողել է երկու հանձնաժողովների աշխատանքները. օրինախախտում․ «Ժողովուրդ»«Հաբռգածության» բարձր մակարդակ․ լրագրողների հետ շփվելու ձեւը լակմուսի թուղթ է․ «Առավոտ»Գյումրիի ընտրություններ, գերեվարված պատանդների ազատարձակման հարց և «Խաղաղության պայմանագիր». 3-ն էլ անցնում են նույն «գործով»՝ իշխանությունը ամեն գնով պահելու տրամաբանությամբ. «Ազգ»
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց
Ինչո՞վ են տարբերվում Վարդանիկն ու ՔՊ-ն․ «Իրավունք»ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում․ «Ժողովուրդ»Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում Սոցապնախարա՞ր, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու
«Դսեղ 21․03․2025»․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» գիտաժողով․ ՈւՂԻՂԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն

Սասուն Խաչատրյանը Դանիել Իոաննիսյանի մոտ բարեխոսե՞լ է Կարեն Բատիկյանի համար. կողմերի պարզաբանումը

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրության թեման գնալով թեժանում է: NEWSPRESS.am-ն անդրադարձել էր ՀԿԿ նախագահի 5 թեկնածուներից մեկին՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանին։ Մասնավորապես, գրել էինք, որ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպել էր Դանիել Իոաննիսյանի հետ՝ խոսելու ՔԿ նախագահի տեղակալի մասին։

Մեկ այլ աղբյուրի համաձայն էլ` Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանն է փորձում «քավորություն» անել թեկնածուներից Կարեն Բատիկյանի համար։

Խոսքը նախկինում դատախազությունում աշխատած, հետագայում գրեթե բոլոր գործազուրկ իրավապահների օրինակով փաստաբան դարձած Կարեն Բատիկյանի մասին է:

Վերջինս հանրային կյանքում առանձնապես աչքի չի ընկել։ NEWSPRESS.am-ի տեղեկություններով, վերջին տարիներին հաճախ է լինում Միացյալ Նահանգներում, որտեղ բնակվում է նրա դուստրը։ Մեր ամերիկյան աղբյուրները նշում են, որ վերջերս նա դստեր համար շքեղ նվերներ է գնել՝ առանձնատուն և թանկարժեք ավտոմեքենա:

Ըստ մեր ստացած լուրերի` Բատիկյանն ԱՄՆ-ում սերտ կապի մեջ է եղել Արման Գևորգյանի` «Ծիծակ» մականունը կրող մի տղամարդու հետ, ով վերջերս հայտնվել էր ամերիկացի իրավապահների ուշադրության կենտրոնում և մեղադրվում էր մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ-ից Երևան թանկարժեք մեքենաներ ներմուծելու մեջ։

Մենք փորձեցինք կապ հաստատել Կարեն Բատիկյանի հետ և նրանից ճշտել տեղեկությունը։

«Ծիծակ» մականունը Կարեն Բատիկյանին ծանոթ չէր։ Համենայնդեպս, մեզ հետ զրույցում, նա ասաց, որ նման անունով մարդու չի ճանաչում։

«Չգիտեմ՝ ով է նման ինֆորմացիա տարածում։ Նույնիսկ ծիծաղս է գալիս, որովհետև ես ոչ «Ծիծակ» եմ ճանաչում, ոչ Սիսակ։ Չունեմ ընդհանրապես նման անձնավորություն իմ շրջապատում, չեմ էլ ունեցել և լսել, ոչ էլ խարդախությունների հետ եմ առնչվում, ընդհակառակը՝ միշտ խարդախությունների դեմ եմ պայքարել»,- ասաց Կարեն Բատիկյանը։

Ինչ վերաբերում է իր դստեր համար շքեղ նվերներ՝ առանձնատուն և թանկարժեք ավտոմեքենա գնելու հարցին, ապա Կարեն Բատիկյանը հերքեց՝ իր դստերը շքեղ նվերներ չի նվիրել։

«Դուստրս, որ լսի՝ երևի շատ կուրախանա։ Իմ դուստրն ԱՄՆ-ում սովորում է՝ փաստաբան դառնա, մեր ընտանիքում բոլորս իրավաբաններ ենք»,- ասաց նա։

Կարեն Բատիկյանը հերքեց նաև այն տեղեկությունը, թե իր համար Սասուն Խաչատրյանն է փորձում «քավորություն» անել։ Նրա որակմամբ, տեղեկություններից ոչ մեկն արժանահավատ չէր։

«Այս ամենը զվարճալի անեկդոտի նման է՝ ո՛չ «Ծիծակ» եմ ճանաչում, ո՛չ առանձնատուն եմ գնել շքեղ, ո՛չ Սասուն Խաչատրյանն է ինձ համար միջնորդել։ Սա մրցույթ է, ինչպե՞ս կարող է միջնորդել»,- ասաց նա։

NEWSPRESS.am-ը կապ հաստատեց նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ։ Նա նշեց, որ Սասուն Խաչատրյանին վաղուց չի հանդիպել։

Ինչ վերաբերում է հարցին, թե ծանո՞թ է արդյոք տեղեկություններին, ըստ որոնց Կարեն Բատիկյանի անունը կապում են ԱՄՆ-ում գտնվող հայազգի մի տղամարդու հետ, ով վերջերս հայտնվել էր ամերիկացի իրավապահների ուշադրության կենտրոնում, հաշվի առնելով, որ Իոաննիսյանը մշտապես պնդում է, թե մանրամասն ուսումնասիրում է թեկնածուների կենսագրության «մութ» դրվագները, նա պատասխանեց, որ տեղեկություններ հավաքում են բոլոր թեկնածուների մասին, բայց մինչև նրանց հետ հարցազրույցի օրը չեն հրապարկում, ինչ-որ առումով նաև փակ են պահում, թե որ թեկնածուի մասին ինչ տեղեկություն ունեն։

 «Ես, մինչև հարցազրույցը, ցավոք սրտի, չեմ կարող ասել, թե ում մասին ինչ տեղեկություն ունենք․ կարող է` ունենք, կարող է՝ ոչ, կարող է ունենք, բայց այդ տեղեկատվության վրա վստահ չենք, բայց դուք այդ տեղեկատվությունը փոխանցում եք լսրարանին»,- ասաց նա։

Իոաննիսյանը բոլորին հորդորում է իրենց փոխանցել ցանկացած տեղեկություն թեկնածուների մասին՝ հեռակապով, հանդիպման միջոցով, կամ ինչպես կցանկանան։

«Ամեն ինչ չի, որ հալած յուղի տեղ պետք է ընդունենք․ պարզ է, չէ՞, որ այդ տեղեկությունները պետք է ուսումնասիրվեն։ Բայց շնորհակալ կլինեմ բոլորին, ովքեր թեկնածուների մասին տեղեկություն հրապարակեն կամ մեզ փոխանցեն։ Երկու դեպքում էլ օգտակար կլինեն»,- ասաց Իոաննիսյանը։

Արմինե Մկրտումյան