ԱՄՆ հետախուզությունը վստահ է, որ Ռուսաստանը փորձում է գրավել ողջ Ուկրաինան

Ամերիկյան հետախուզությունը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի հետ իրական խաղաղություն հաստատելու պատրաստակամություն չի տեսնում։ Հավանաբար, Կրեմլի ղեկավարը ցանկանում է վերահսկել ողջ Ուկրաինան։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
«Մենք չունենք հետախուզական տվյալներ, որ Պուտինը շահագրգռված է իրական խաղաղության համաձայնագիր կնքել հենց հիմա»,- հրատարակությանը հայտնել է Կոնգրեսի աղբյուրը։
Ռուսաստանի նախագահը դեռևս հավատում է, որ կարող է վերահսկողություն հաստատել ուկրաինական ողջ տարածքի վրա, ըստ վեց անանուն պաշտոնյաների: Նրանք ասում են, որ ամերիկացի և արևմտյան պաշտոնյաները թերահավատ են, որ Պուտինը, ի վերջո, փոխզիջման կգնա և կհամաձայնի իրական, երկարաժամկետ խաղաղության համաձայնագրին: Բայց կարծիք կա, որ Կրեմլի ղեկավարը կարող է համաձայնվել բանակցությունների՝ տեսնելու, թե ինչ կարող է ստանալ դրանից,- նշել է աղբյուրը։