Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից,
«Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված, ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները,
Մինչև 8 տարեկան երեխաները,
Ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները,
Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք,
Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք,
4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ծնողները և մի շարք այլ խմբեր»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից: