Եվրամիության անվտանգության հարցերով գագաթնաժողովից առաջ Մակրոնը զրույց է ունեցել Թրամփի հետ

Փարիզում կայանալիք Եվրամիության անվտանգության հարցերով գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հաղորդում է Le Figaro-ն։
Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի նախագահն իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հեռանկարները այսօր Փարիզում սպասվող եվրոպական հանդիպման նախաշեմին։
Պարբերականի տեղեկություններով՝ միևնույն ժամանակ, ոչ Ելիսեյան պալատը, ոչ էլ Սպիտակ տունը դեռևս հայտարարություն չեն հրապարակել այդ կապակցությամբ:
Պարբերականի տեղեկություններով՝ միևնույն ժամանակ, ոչ Ելիսեյան պալատը, ոչ էլ Սպիտակ տունը դեռևս հայտարարություն չեն հրապարակել այդ կապակցությամբ: