Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 17-ին, կազմել է 396.39 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.73 դրամ (աճել է 0.78 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.53 դրամ (աճել է 0.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-395 դրամով, վաճառվում է 398-400 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 406-413 դրամով, վաճառվում է 419-424 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.05-4.27 դրամով, վաճառվում է 4.39-4.60 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 395 դրամով, վաճառվում՝ 398.5 դրամով:
Եվրոն գնվում է 415 դրամով, վաճառվում է 420 դրամով:
Ռուբլին գնվում է 4.22 դրամով, վաճառվում է 4.35 դրամով: