Արարատում աղջկան նեղացնելու պատճառով վիճաբանությունը ավարտվել է կրակոցներով

Փետրվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Իսակով փողոցի շենքերից մեկի մոտ հնչել են կրակոցներ, առկա են կրակված պարկուճներ, նույն փողոցի մեկ այլ շենքի բակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի վրա առկա է կրակոցի հետք:
Գ․ Շամշյանը հայտնում է, որ Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Լ․ Հ․-ին, 19-ամյա Վ․ Ա․-ի նեղացնելու վերաբերյալ պարզաբանումներ կատարելու հարցի շուրջ փետրվարի 8-ին ժամը 22։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի մոտ իրար հետ հանդիպել են Լ․ Հ․-ն, Արարատի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Գ․ Կ․-ն, 33-ամյա Ա․ Ա․-ն և Վ․ Ա․-ն, վերջինիս պապ, Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Ս․Գ․-ն, 17-ամյա Թ․ Բ․-ն, որի ժամանակ վերջիններս վիճաբանել և բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, որի ընթացքում Վ․ Ա․-ն իր մոտ պահվող դեռևս չպարզված ապօրինի ատրճանակից կրակոցներ է հնչեցրել Իսակովի փողոցի շենքերից մեկի առաջին հարկում գործող վարսավիրանոցի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Ա․ Ա․-ն իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից նույնպես հնչեցրել է կրակոցներ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։