Հայաստանը «Եվրատեսիլ»-ում կներկայացնի Պարգը (տեսանյութ)

Հայաստանը «Եվրատեսիլ» 2025 երգի միջազգային մրցույթում կներկայացնի Պարգը։
Հայաստանյան պատվիրակն ընտրվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում ելույթ ունեցած 12 մասնակիցներից։
Հայաստանյան պատվիրակն ընտրվեց հեռուստադիոտողի SMS քվեարկության և Հանրային հեռուստաընկերության ժյուրիի, միջազգային ժյուրի քվարկությունների արդյունքում։
Պարգը (Պարգև Վարդանյանը) ներկայացրեց «Survivor» երգը, որի հեղինակներն են Թոմաս ՋիՍոնը (Լորինի «Tattoo» և «Euphoria» Եվրատեսիլի հաղթող երգերի հեղինակը) և Բենջամին Ալասուն (Նեմոյի «The Code» Եվրատեսիլի հաղթող երգի հեղինակը)։
«Եվրատեսիլ-2025»-ի կիսաեզրափակիչները կկայանա Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին: