Բայրամովը ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի հետ կագնավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարարը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Մինսկի գործընթացի հետ կապված կառույցների լուծարման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ «Դրանք անցյալի մնացորդներ են»:
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը: Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե, իբր, Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Նա նաև բողոքել է, որ Հայաստանը պաշտպանական ոլորտում գործակցում է տարբեր երկրների հետ: