Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյբուքյան էջում:
Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները:
Հիշեցնենք, որ Փաշինյանը փետրվարի 13-16-ը աշխատանքային այցով գտնվում է Մյունխենում՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: