Ռուսաստանը երբեք չի համաձայնի սրա հետ. Օրբան

Ուկրաինայի հակամարտության հիմնական պատճառը ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա մտադրությունն է, ինչը բացարձակապես անընդունելի է Ռուսաստանի համար։
Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը երբեք չի համաձայնի սրա հետ։ Ուզենք, թե չուզենք, նրանք երբեք թույլ չեն տա մեզ մոտենալ իրենց սահմաններին։ ՆԱՏՕ-ի ընդլայնումն է Ուկրաինայում հակամարտության հիմնական պատճառը»,- ընդգծել է վարչապետը։