Մեծ Բրիտանիան կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Դեյվիդ Լամմին և Ջոն Հիլին կոչ են արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա և խոստացել, որ իրենց երկիրն ավելի սերտ համագործակցելու է ԵՄ-ի հետ պաշտպանության ոլորտում՝ Ուկրաինային աջակցելու համար:
Այս մասին նրանք գրել են Telegraph-ի իրենց հոդվածում։
«Մյունխենի անվտանգության կոնֆերանսում մենք կոչ կանենք մեր դաշնակիցներին շարունակել միավորվել և ուժ դրսևորել: Եվ մենք բոլորս պետք է մեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա»,- ասել են նրանք։
Նախարարների խոսքով ԱՄՆ և Ուկրաինայի առաջնորդներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հանդես են եկել ուժի միջոցով խաղաղության հասնելու օգտին։