Գերմանիայի ԱԳ ղեկավար Անալենա Բերբոքը դեմ է Ռուսաստանին G7 վերադարձնելու Թրամփի գաղափարին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանը G7 վերադարձնելու առաջարկը։
Նրա խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նորմալ համագործակցությունն անհնար է, հաղորդում է DPA-ն:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Բեռլինը պատրաստ է վերսկսել համագործակցությունը Մոսկվայի հետ, եթե բոլորը վերադառնան խաղաղության ուղի:
Նա նաև ասել է, որ ողջունում է Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ցանկացած իրական քայլ։ Միաժամանակ, ինչպես նշել է Բերբոքը, պետք է շարունակվի Ռուսաստանի վրա արևմտյան երկրների կոշտ ճնշումը։