Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը։
Այս մասին սոցցանցերի իր միկրոբլոգում հայտնել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
«Մենք քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ինչպես նաև անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդման ուղիները, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքար՝ կոալիցիայի միջոցով»,- նշել է Մ.Ռուբիոն։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Սիրիայում տիրող իրավիճակի և ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ։