ՀԱՄԱՍ-ը պետք է հեռանա. ԱՄԷ-ի իշխանություններ

ԱՄԷ-ի նախագահի խորհրդական Անվար Գարգաշը սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի մասնակցել Գազայի կառավարմանը։ Այս մասին գրում է Fars գործակալությունը։
«Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթի ռացիոնալ խնդրանքը, որ ՀԱՄԱՍ-ը դուրս գա Գազայի կառավարումից, տեղին է, քանի որ Պաղեստինի ժողովրդի շահերը պետք է գերակա լինեն այս շարժման շահերից»,- նշել է նա։
Fars News Agency-ն ընդգծում է, որ հունվարի կեսերին Reuters-ը, վկայակոչելով մի քանի իրազեկ աղբյուրների, հայտնել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ը փակ բանակցություններ են վարում Աբու Դաբիի հետ՝ հրադադարի հայտարարումից հետո Գազայի հատվածի ժամանակավոր կառավարումը ստանձնելու շուրջ: