Զելենսկին դեռևս չի պատրաստվում Պուտինի հետ հանդիպել

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա այն ժամանակ, երբ Ուկրաինան կունենա ամուր դիրքորոշում և հստակ երաշխիքներ:
Էրմակը կարծում է, որ նման պահ դեռ չի հասունացել:
Ինքը՝ Զելենսկին, մի քանի ժամ առաջ ասել է, որ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն բանից հետո, երբ նա միասնական դիրքորոշում մշակի Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ։