Մյունխենում 36 վիրավորի պատճառ դարձած վրաերթի կասկածյալը գործել է միտումնավոր

Մյունխենում մարդկանց վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողը խոստովանել է, որ դա արել է միտումնավոր՝ ելնելով իր արմատական հայացքներից։ Այս մասին հայտնել է քաղաքի դատախազության ներկայացուցիչ Գաբրիելե Թիլմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նա խոստովանել է, որ միտումնավոր է ներխուժել ցուցարարների մեջ։ Նա նշել է այնպիսի դրդապատճառ, որը ես կարող եմ բնութագրել միայն որպես կրոնական»,- ասել է Թիլմանը: