Մյունխենում ավտոմեքենայի ամբոխի մեջ մխրճման հետևանքով վիրավորների թիվը հասել է 36-ի

Մյունխենում ավտոմեքենայի ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 36-ի:
Այս մասին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։
Միաժամանակ նշվել է, որ վիրավորների թիվը կարող է աճել։ Նրանցից երկու հոգի, այդ թվում՝ մեկ երեխա, ստացել են շատ ծանր վնասվածքներ, 8-ը՝ ծանր, 10-ը՝ միջին ծանրության։
Հիշեցնենք, որ երեկ արհմիության կողմից կազմակերպված սոցիալական աշխատողների գործադուլի ժամանակ Մյունխենում մեքենան մխրճվել է ցուցարարների մեջ:
Վարորդը ձերբակալվել է։ Բավարիայի վարչապետ Մարկուս Սյոդերը հայտարարել է, որ դա, ամենայն հավանականությամբ, ահաբեկչություն է: