Թույլ մի՛ տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը, բոյկոտեք. տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ ուսանողների շրջանում

Եթե քաղաքային իշխանությունները հասկանան, որ 150 դրամով հավաքագրում են ավելի քիչ գումար, քան 100 դրամով, նահանջի քայլը տեղի է ունենալու: Այս մասին ԵՊՀ-ում իրականացրած ակցիայի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից մեկը:
«Թույլ մի՛ տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը, քաղաքային տրանսպորտը հանդիսանում է համայնքի գույք, որը գնվում է համայնքի բյուջեի միջոցով: Այդ բյուջեն էլ ձևավորում են ձեր ծնողները իրենց հարկերով: Այս թանկացումը ապօրինի է, հաշվարկները՝ կեղծ: Իրացրեք ձեր սահմանադրական իրավունքը և մի ամաչեք, բոյկոտեք»,- ասաց նա: