Ուկրաինան ընդունեց անվերապահ զինադադարի առաջարկը. ԶելենսկիԻսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհվել և վիրավորվել են ՄԱԿ-ի աշխատակիցներԱդրբեջանին ներկայացրել ենք շատ կոնկրետ առաջարկներ, ցավոք, չունենք դրական արձագանք․ Արարատ Միրզոյան Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը՝ Հայաստան-Վրաստան հանդիպումից առաջ
Բաքուն հրադադարի խախտման մեղադրանք է ներկայացնում, խաղաղության հասնելու ՀՀ կամքը պիտի փոխադարձվի
Գյումրու ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելուց Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը պիտի հանել շրջանառությունից Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վճռորոշ է տարածաշրջանում կայուն խաղաղության համար․ Վելդկամպ Տավուշի մարզում 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել, 15-ամյա տղան փրկել է նրան Թիմում մթնոլորտը շատ լավ է․ Հարոյան Մեքենան բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա Պետական բյուջեի հաշվին թուրք լրագրողները եկել են Հայաստան, հետո` ծաղրել․ Մանուկյան Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ «Արթուն ենք» շարժումը ընդդիմադիր ուժերի և հանրության միջև հարթակ կձևավորի՝ իշխանափոխության պահանջով Թրամփն ու Պուտինը համաձայնել են՝ ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի խաղաղությամբ Վաղը մի քանի հազար հոգով գալու ենք այստեղ, եթե Տիգրանի գործով չունեցանք ձերբակալված ոստիկան (տեսանյութ) «Աէրոֆլոտը» ավելացնում է Մոսկվայի և Երևանի միջև թռիչքները Հենց այսօր պետք է պաշտոնից ազատվեն այն ոստիկանները, որոնք խոշտանգել են Տիգրանին, սա է մեր պահանջը (տեսանյութ) Սյունիքում ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 2 երեխա, «թունավորում» ախտորոշումով հոսպիտալացվել են Թեհրանի խորհրդանիշ «Ազադի» աշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով Առայժմ ճանապարհը կբացենք, ՔԿ-ն կատարել է մեր պահանջը, պատրաստ են Տիգրանին ու ինձ այս ժամին ընդունել (տեսանյութ) Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում, ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Թրամփը մանրամասներ է հայտնել Զելենսկիի հետ հեռախոսազրույցից Լարված վիճակ ՔԿ-ի դիմաց. «Ուզու՞մ եք ճանապարհը բացենք, թող ՔԿ-ից իջնեն, տեսեք ինչքան մարդ է եկել» (տեսանյութ) Փաշինյանին թուղթ պետք է, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի՝ «ինքը խաղաղության բերեց»․ թյուրքագետ ՀՀ-ն պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը. Միրզոյանը՝ Բրազիլիայի ԱԳ նախարարին Աչքիս առաջ տղայիս դաժան ծեծի են ենթարկել, քացով, զենքի կոթով խփել են գլխին, որ սպանեն, չէր զարթնում (տեսանյութ) Փաշինյանը Արդարադատության նախարարին գործուղում է ԱՄՆ Ադրբեջանից կրկին հայտարարում են՝ խաղաղության պայմանագրի համար պետք է փոփոխվի ՀՀ սահամանդրությունը Հանրահավաք՝ ի պաշտպանություն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների Երկիրն ամբողջական հանձնման է տանում այս մարդը, ժողովուրդը տեղյակ չէ, թե ինչ են ստորագրում. Սրբազան (տեսանյութ) Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Փաշինյանի խաղաղության պայմանագիրը միակողմանի ստորագրելու հայտարարությունը ագրեսիվ է դարձնելու Ալիևին Ընթանում է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը Ոստիկանները խոշտանգել են զոհվածի որդի և եղբայր արցախցուն՝ ահազանգում է պաշտպանը․ ՈՒՂԻՂՄիրզոյանն ու Բրազիլիայի ԱԳ նախարարը առանձնազրույց են ունեցել «Իմ հանձնարարականը ՊՆ-ին հստակ է, hրադադարի ռեժիմի խախտում չանել, գնում ենք խաղաղության»․ Փաշինյան Թուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ, պատմությունը բազմիցս ապացուցել է դա, մեր երկիրը կործանվում է (տեսանյութ) Ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կլինեն կրթամշակութային բովանդակությամբ Մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում Մեզնից միայն մեկն է երջանիկ լինելու, հույս ունեմ` վրացիները «Պարո'ն Գալստյան, չեք միանո՞ւմ Փաշինյանի անվստահության ստորագրահավաքին․ լրագրողը՝ ԿԲ նախագահին (տեսանյութ) Դատախազությունը Վիգեն Սարգսյանից պահանջում է ԱՄՆ-ի տան գումարը. ընդհանուր պահանջը՝ 4,4 միլիոն դոլար Դե՛մ ենք Փաշինյանի իշխանությանը, չե՛նք վստահում․ Բողոքի ակցիա․ ՈՒՂԻՂՍստորագրելու մասին Նիկոլի վերջին գրառումից կարելի է ենթադրել, որ Բաքուն նոր պահանջ է ներկայացրել. Զաքարյան Հայաստանն ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու հայտը ուղարկել է ԵՄ, սպասում է արձագանքին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում. ժամանակացույցՄարտի 20-ին՝ ժամը 10։00-ից, հոսանքազրկումներ կլինեն
Միջազգային

«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել վայրիվերումներով։ Չնայած տարբեր ոլորտներում սերտ համագործակցությանը՝ ժամանակ առ ժամանակ այդ հարաբերություններում նկատվում է լարվածութուն։ Այս մասին նշված է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հրապարակած հոդվածում:

Վերլուծության մեջ ընդգծվում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման ծառայողական հետաքննության ավարտը հանգեցրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հերթական լարվածությանը։ Մոսկվան և Բաքուն իրենց դեսպաններին միաժամանակ հրավիրել են արտաքին քաղաքական գերատեսչություններ։

«Ծառայողական հետաքննության արդյունքների հրապարակումն ադրբեջանական մամուլում առաջացրել է հակառուսական տրամադրություններ։ Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման համար, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին։ Պաշտոնական Բաքուն պատրաստվում է հայց ներկայացնել միջազգային դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի՝ AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում, սակայն Մոսկվան պետք է «բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն կրի»։

Միաժամանակ Բաքուն պաշտոնական ծանուցում է ուղարկել ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Россотрудничество» գործակալության ներկայացուցչության «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

2025 թվականի հունվարին «Россотрудничество» գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովն ադրբեջանական «Baku TV» հեռուստաալիքին սպառնացել է դատական հայցով: Նա խոսել է իշխանական լրատվամիջոցի կողմից պատրաստված ռեպորտաժի մասին, որը նկարահանվել է Բաքվում՝ Ռուսական մշակութային կենտրոնի դիմաց:

Ադրբեջանցի լրագրողն իր խոսքում «Ռուսական տունն» անվանել է «լրտեսների և անջատողականների որջ», ինչը զայրացրել է Պրիմակովին։ Վերջինս նշել է, որ հեռուսատընկերությունը ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից․ «Այժմ թող «Baku TV»-ն ապացուցի, որ այդ գործունեությունը լրտեսություն է կամ ինչ-որ կերպ անօրինական է»:

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Վալուևն, անդրադառնալով ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրմանն ու Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելուն, նշել է, որ Մոսկվայի արձագանքը պետք է նույնը լինի:

Վալուևն առաջարկել է փակել Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները, սահմանափակել ադրբեջանական բիզնեսը, երկրում անօրինական ապրող ադրբեջանցիներին արտաքսել, ՌԴ-ում օրինական բնակություն հաստատած ադրբեջանցիներին ռազմաճակատ ուղարկել և այլն: 2025 թվականի փետրվարի 10-ին հայտնի է դարձել, որ արգելվել է Նիկոլայ Վալուևի մուտքն Ադրբեջան: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի՝ ռուսաստանցի պատգամավորը վիրավորական և սպառնալից հայտարարություններ է արել Ադրբեջանի ժողովրդի և պետության հասցեին։ Դա է պատճառը, որ նրա անունը ներառվել է Բաքվի համար անցանկալի անձանց ցուցակում»,- շեշտվում է հոդվածում։

Նշվում է, որ Ադրբեջանում տիրող հակառուսական ալիքի ֆոնին ռուս փորձագետները, սակայն, կարծում են, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են դաշնակցային ամենաբարձր մակարդակի։ Դրան նպաստել է նաև Ռուսաստանի նախագահի 2024 թվականի օգոստոսի 18-19-ը Բաքու կատարած պետական այցը, որը պաշտոնական 8-րդ այցն էր։

Առհասարակ, ռուս-ադրբեջանական օրակարգը ներառում է համագործակցության լայն շրջանակ՝ ընդգրկելով քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և ռազմական ոլորտներ։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը նպաստել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2022 թվականի փետրվարին Կրեմլում ստորագրած դաշնակցային գործակցության մասին հռչակագիրը, որը ներառում է 43 կետ։

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխհարաբերություններում խիստ կարևոր է նավթագազային արդյունաբերության ոլորտը։ Այստեղ երկուստեք հարաբերություններն ավելի են ամրապնդվել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, երբ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվան դադարեցրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ։ Այդ ընթացքում Ադրբեջանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, որով ավելացրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ, որոնք մնացել էին առանց ռուսական գազի։ Զուգահեռ՝ Բաքուն ու Մոսկվան կնքել են առքուվաճառքի պայմանագիր, որով սկսվել են ռուսական գազի մատակարարումներն Ադրբեջան։

«Գազպրոմ էքսպորտի» և «SOCAR»-ի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ ռուսական «Գազպրոմը» մինչև 2023 թվականի մարտ ամիսը Ադրբեջանին մատակարարել է 1 մլրդ խմ գազ։ Այնուամենայնիվ՝ այս երկու երկրների միջև պետական մակարդակով այսպիսի սերտ համագործակցությանը զուգահեռ՝ ադրբեջանական հասարակության ներսում ժամանակ առ ժամանակ տրամադրությունները հակառակ ուղղությամբ են փոխվում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներում անգամ հանդիպում են գիտական խեղաթյուրումներ։ Այսպես՝ Բաքվի Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը նշել է, որ պատմությանը հայտնի «ռուս-պարսկական պատերազմներ» տերմինը չի համապատասխանում իրականությանը, և այն պետք է վերանվանել «ռուս-ադրբեջանական պատերազմներ»։

Հակառուսական տրամադրություններն Ադրբեջանում ավելի ցայտուն դրսևորվել են 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում։

Ռուս փորձագետները նշում են, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ունեն ռուսաֆոբ դիրքորոշում։ 2022 թվականին ադրբեջանական մամուլում առկա հակառուսական տրամադրություններին անդրադարձել է նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը․ «Մենք բազմիցս ստիպված ենք եղել Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել տեղական ԶԼՄ-ներում տիրող հակառուսական հիստերիայի վրա»,- Բաքվում կայացած մամուլի ասուլիսին Մ. Բոչարնիկովի հայտարարությունն է մեջբերել հոդվածագիրն, ընդգծելով, որ այս համատեքստում հետաքրքիր է Ադրբեջանի ԱԳՆ-ի նախկին աշխատակից Թամերլան Վագաբովի պնդումը, որ Ադրբեջանում ներկայիս հակառուսական արշավը լավ մտածված պետական ռազմավարության մաս է։

«Հարկ է ընդգծել, որ Մոսկվայի վարած քաղաքականությունից գրեթե մշտապես դժգոհող Ադրբեջանը ռուսալեզու լրատվամիջոցների քանակով առաջատարն է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում։ Ադրբեջանում գործում է 50 ռուսալեզու տպագիր հրատարակություն և 7 լրատվական գործակալություն։

Չնայած պաշտոնական մակարդակով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ պայմանավորված քաղաքական, տնտեսական շահերով, սակայն ակնհայտ է, որ ներկայումս ադրբեջանական հասարակության ներսում վստահության պակաս կա դեպի Ռուսաստանը, որը ժամանակ առ ժամանակ դառնում է պայթյունավտանգ»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածում: