Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության ցանկում Այսօր Տիգրանը նշելու է իրեն խոշտանգող երկու ոստիկանների անունները, ցույց է տալու իր շորերը (տեսանյութ) Ռուբեն Մխիթարյանին հրավիրել են քննչական․ Մեղադրում են առանց վարորդականի մեքենա վարելու մեջ․ ՈԻՂԻՂԻշխանությունը խրախուսում է հարձակումները լրագրողների նկատմամբ, շատ միջադեպեր մնացել են անպատասխան. Աբրահամյան Մարտի 21-ին՝ ժամը 10։00-ից, հոսանքազրկումներ կլինենՍտեղծվել է մանիպուլյատիվ մի ֆոն, ըստ որի, ընդդիմախոսել այսպես կոչված խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նշանակում է ընդդիմախոսել խաղաղությանը․ վերլուծաբանՄեկ օրում 25 վթար է եղել․ 3 մարդ մահացել է, 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՉկա «խաղաղության» թուղթ, եղածը պատերազմի թուղթ է. Մարգարիտ ԵսայանՎարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբԵրևանի քրեական ոստիկանները երիտասարդների մոտ ատրճանակ և ծալովի դանակ են հայտնաբերելՍննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնասվածքներ է ստացելԲաքուն խաղաղության պայմանագրի շրջանակում պահանջում է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանից․ Երևանը համաձայնել է լուծել այդ հարցը․ ՌասմուսենԻ գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների
Սերժ Սարգսյանի հայտարարությունը ժամանակին «դիվանագիտական դիպուկություն» որակող, բայց նրա հրաժարականի օրվանից ընդդիմադիր դարձած երիտասարդը Փաշինյանից պաշտոն է ստացել
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել էՏ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդՀայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինենԱլեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի հարցըԱդրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման առաջարկ է արվելՍերբիայի նախագահը նշել է իր հրաժարականի պայմանը
Գերիներն անմիջապես պետք է վերադարձվեն․ Ռասմուսեն
Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի․ «Հետքը»Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ զրույցները լավ խոսակցություններ էին. ԹրամփԱդրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Ռասմուսեն
Երևանում օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Եգիպտոսի քաղաքացուն
Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. փաստաբանԹուրքիայում տասնյակ մարդիկ են ձերբակալվելՄաքրեք Ձեր շրթունքները. Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է լրագրողին (տեսանյութ)Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում
ՆԳՆ-ից ազատված 3381 ծառայողից միայն 8-ն է դատարանի որոշմամբ վերականգնվել. չեն ցանկանում վերադառնալ «եկվոր» նախարարի համակարգ
Այսօրվա  խաղաղ օրը պետք է օգտագործենք 100 տոկոսով, քանի որ դա կարող է վաղը չունենանք․ Անդրանիկ Քոչարյան«Քառօրյայում» էլ, «44-օրյայում» էլ պարտվել ենք, ամրագրված է ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Երբ պայմանագրի ստորագրման օրը և վայրը հայտնի կլինի՝ շատ մանրամասն տեքստը կներկայացնենք հանրությանը․ Արմեն ԳրիգորյանԱյսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ՍուրենյանՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ինչու են Ռուբեն Մխիթարյանին կանչում ՔԿ, եթե այդ արարքը քրեորեն պատժելի չէ․ փաստաբանԵթե հարձակվեն՝ բնականաբար պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ Արմեն ԳրիգորյանԱլավերդիում տղամարդն ընկել է գնացքի տակ և մահացել
Ձևավորում ենք «Արթուն ենք» հանրային շարժումը. Նարեկ Մալյան
Տեքստն այլևս համաձայնեցված է՝ մնում է ստորագրությունը. Արմեն Գրիգորյան
Բռնելոցին սկսվեց. Ռուբեն Մխիթարյանին կանչում են Քննչական կոմիտե (տեսաձայնագրություն)
Bubbles Restaurant-ում չեն սպասարկում Եռաբլուր գնացողներին. Արմինե Սնդոյանն ահազանգում է
Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Ոստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը կհանվի․ նախագիծԱրարատում հրդեհ է բռնկվել երկաթգծի կայարանում կայանված մարդատար գնացքումԱրտյոմ Թումանյանը տերմինալի միջոցով 10,000,000 դրամի չափով նվիրատվություն է ստացել․ հայտարարագիրԻ պատասխան գլխակեր «թեկնածուի»․ ինչպես վերացրեցին Արմեն Գրիգորյանին. Ռուբեն Մելիքյանը ժամանակագրություն ու փաստեր է ներկայացնում (տեսանյութ)Փաշինյանը Հայաստանի հետ բանակցում է ադրբեջանական շահերը իրացնելու համար. ՄամիջանյանՀայաստանը վարում է հավասարակշռված և ապագային միտված արտաքին քաղաքականություն․ Արարատ ՄիրզոյանՓաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է ԱՄՆ
Մամուլ

Ո՞վ է «գազազեցրել» վարորդներին․ ի՞նչ հրահանգ են նրանք ստացել

«Հրապարակ» թերթը գրում է.

Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտն ինքնաբուխ ձեւով շարունակվում է։ Սակայն այս օրերին համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ ավտոբուսների վարորդները վիրավորում, քաշքշում են ուղեւորներին, որոշ դեպքերում նույնիսկ փորձում են խլել բոյկոտող քաղաքացիների հեռախոսները։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ բոյկոտի առաջին օրերին վարորդներն իրենց պահում էին քաղաքակիրթ, ինչպես ասում են՝ օրենքի տառին համապատասխան, եւ չէին միջամտում քաղաքացիական ակցիային` բոյկոտին։ 

Մենք գրել էինք, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրինությունը վարորդներին հրահանգել է՝ արձագանքել բոյկոտին եւ բոյկոտող քաղաքացիների դեմ միջոցներ ձեռնարկել, այլապես սպառնացել են` աշխատավարձ չեք ստանա։ Վարորդներին հրահանգել են՝ չընդունել 100 դրամանոցները եւ պարտադրել, որ քաղաքացիները վճարեն նոր սակագնով` 150 դրամ։ Ավտոբուսների վարորդները հրահանգը ստացել ու անցել էին գործի։ Նրանցից ոմանք հրահանգը կատարելիս նույնիսկ չափն անցնում էին` մետաղադրամները շպրտում էին քաղաքացիների վրա, չվճարողներին իջեցնում ավտոբուսից, վեճի մեջ մտնում նրանց հետ։ Վարորդների վարքագծի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ից։

Ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը վերջին իրադարձություններից հետո այլեւս չի պատասխանում մեր զանգերին, իսկ ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը «Հրապարակ»-ին ասաց, թե վարորդներին մի հրահանգ է տրվել՝ պահել քաղաքակրթության կանոնները։ 

«Վարորդներին մի հրահանգ կա՝ հնարավորինս բարեկրթության սահմաններում տեղափոխեն ուղեւորներին «ա» կետից «բ» կետը։ Վարորդների աշխատանքային պայմանագրում կա կետ, ըստ որի՝ բարեկրթության սահմաններում իրավունք ունեն ուղեւորին հորդորել եւ խնդրել՝ ուղեվարձը ստանալ։ Եթե դուք ունեք ապացույցներ, որ վարորդն իրեն վատ է պահել, խնդրեմ՝ ներկայացրեք մեզ։ Հաշվի առնելով լարված իրավիճակը՝ կխնդրեմ նաեւ ներողամտությամբ վերաբերվել վարորդներին, որոնց նյարդերը կարող են տեղի տալ»,- ասաց մամուլի խոսնակը։

Հետաքրքրվեցինք` քաղաքացիների հետ ծագած միջադեպերով պայմանավորված, որեւէ վարորդ աշխատանքից ազատվե՞լ է։ Ասատրյանը տեղյակ չէր, խոստացավ ճշտել, ասել։ Ստացվում է, որ վարորդներն իրենց կամքով են «գազազած» հարձակվում քաղաքացիների վրա, ինչը տրամաբանական չէ, քանի որ նրանք աշխատավարձ են ստանում, անկախ նրանից՝ քանի ուղեւոր են տեղափոխում, այդ ուղեւորները վճարո՞ւմ են ուղեվարձը, թե՞ ոչ, վարորդը ո՛չ հսկիչ է, ո՛չ էլ օրվա պլան փակելու խնդիր ունի, որ շահագրգռված լինի ուղեվարձը հավաքելու հարցով, այն էլ` բարձրացված սակագնով։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաեւ ուղետոմսի նոր սակագին, որը 150 դրամ արժե եւ գործում է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը։ Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ընդդիմադիրների հայտարարած բոյկոտին` նրանք կա՛մ 100 դրամանոց են դնում վարորդի մոտ եւ իջնում, կա՛մ պարզապես չեն վճարում` դրանով արտահայտելով իրենց բողոքը տրանսպորտի թանկացման դեմ։