ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը չի կարողացել հասնել Մյունխեն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անվտանգության կոնֆերանսի համար Մյունխեն տեղափոխող ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել:
Այս մասին հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին։
Արդյունքում ինքնաթիռը վերադարձել է Մերիլենդում գտնվող Էնդրյուս ռազմաօդային բազա։ Պետքարտուղարությունը միջադեպի մանրամասներ չի հայտնել։
Գերատեսչությունում հայտնել են, որ Ռուբիոն մեկ այլ ինքնաթիռով կմեկնի Գերմանիա, իսկ ավելի ուշ՝ Մերձավոր Արևելք: