ԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում նախատեսված է հանդիպում ԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ուղիները:
Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Թրամփը նշել է, որ Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպմանը չի մասնակցի ինքը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այլ կմասնակցեն երկու երկրների պաշտոնյաները, ինչպես նաև Ուկրաինայի ներկայացուցիչներ։
Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ փետրվարի 14-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի կունենա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը։
Դոնալդ Թրամփը նաև առաջարկել է Սաուդյան Արաբիայում անձնական հանդիպում ունենալ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն այս հանդիպման ժամկետն ու այլ մանրամասներ դեռ համաձայնեցված չեն։ Կրեմլը հաստատել է, որ Էր Ռիադը դիտարկվում է որպես հանդիպման վայր։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում միջոցառման նախապատրաստական աշխատանքները դեռ չեն սկսվել։