Ադրբեջանը հերթով հայցեր է ներկայացնելու Հայաստանի դեմ, և սա դեռ սկիզբն է․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Հաագայի արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի ուղարկված Ադրբեջանի հայցին։
«Ամիսներ շարունակ ես պնդում էի, որ Հայաստանը պետք է դատական հայցեր ներկայացնի Ադրբեջանի դեմ, ոչ թե քննարկի հայցերից հրաժարվելու հարցը։ Այնինչ, ՀՀ իշխանությունները իրականացնում էին՝ ուղիղ հակառակը։
Իսկ հիմա Ադրբեջանը հերթով հայցեր է ներկայացնելու մեր պետության դեմ։
Եվ,ցավոք, սա դեռ սկիզբն է»։