ԱԺ պատգամավորներն Ուզբեկստանում կմասնակցեն Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովին Միասին կհետևենք ՀՀ-ի և Վրաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը․ Փաշինյանն ընդունել է Կոբախիձեին (տեսանյութ) ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում․ ՀՀԿ ԳՄ Տարօրինակ է Ռուբեն Մխիթարյանին վարչական ակտով ընտրական շրջանում ՔԿ կանչելը. փաստաբան (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության ցանկում Այսօր Տիգրանը նշելու է իրեն խոշտանգող երկու ոստիկանների անունները, ցույց է տալու իր շորերը (տեսանյութ) Ռուբեն Մխիթարյանին հրավիրել են քննչական․ Մեղադրում են առանց վարորդականի մեքենա վարելու մեջ․ ՈԻՂԻՂԻշխանությունը խրախուսում է հարձակումները լրագրողների նկատմամբ, շատ միջադեպեր մնացել են անպատասխան. Աբրահամյան Մարտի 21-ին՝ ժամը 10։00-ից, հոսանքազրկումներ կլինենՍտեղծվել է մանիպուլյատիվ մի ֆոն, ըստ որի, ընդդիմախոսել այսպես կոչված խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նշանակում է ընդդիմախոսել խաղաղությանը․ վերլուծաբանՄեկ օրում 25 վթար է եղել․ 3 մարդ մահացել է, 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՉկա «խաղաղության» թուղթ, եղածը պատերազմի թուղթ է. Մարգարիտ ԵսայանՎարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբԵրևանի քրեական ոստիկանները երիտասարդների մոտ ատրճանակ և ծալովի դանակ են հայտնաբերելՍննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնասվածքներ է ստացելԲաքուն խաղաղության պայմանագրի շրջանակում պահանջում է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանից․ Երևանը համաձայնել է լուծել այդ հարցը․ ՌասմուսենԻ գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների
Սերժ Սարգսյանի հայտարարությունը ժամանակին «դիվանագիտական դիպուկություն» որակող, բայց նրա հրաժարականի օրվանից ընդդիմադիր դարձած երիտասարդը Փաշինյանից պաշտոն է ստացել
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել էՏ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդՀայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինենԱլեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի հարցըԱդրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման առաջարկ է արվելՍերբիայի նախագահը նշել է իր հրաժարականի պայմանը
Գերիներն անմիջապես պետք է վերադարձվեն․ Ռասմուսեն
Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի․ «Հետքը»Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ զրույցները լավ խոսակցություններ էին. ԹրամփԱդրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Ռասմուսեն
Երևանում օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Եգիպտոսի քաղաքացուն
Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. փաստաբանԹուրքիայում տասնյակ մարդիկ են ձերբակալվելՄաքրեք Ձեր շրթունքները. Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է լրագրողին (տեսանյութ)Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում
ՆԳՆ-ից ազատված 3381 ծառայողից միայն 8-ն է դատարանի որոշմամբ վերականգնվել. չեն ցանկանում վերադառնալ «եկվոր» նախարարի համակարգ
Այսօրվա  խաղաղ օրը պետք է օգտագործենք 100 տոկոսով, քանի որ դա կարող է վաղը չունենանք․ Անդրանիկ Քոչարյան«Քառօրյայում» էլ, «44-օրյայում» էլ պարտվել ենք, ամրագրված է ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Երբ պայմանագրի ստորագրման օրը և վայրը հայտնի կլինի՝ շատ մանրամասն տեքստը կներկայացնենք հանրությանը․ Արմեն ԳրիգորյանԱյսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ՍուրենյանՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ինչու են Ռուբեն Մխիթարյանին կանչում ՔԿ, եթե այդ արարքը քրեորեն պատժելի չէ․ փաստաբանԵթե հարձակվեն՝ բնականաբար պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ Արմեն ԳրիգորյանԱլավերդիում տղամարդն ընկել է գնացքի տակ և մահացել
Ձևավորում ենք «Արթուն ենք» հանրային շարժումը. Նարեկ Մալյան
Տեքստն այլևս համաձայնեցված է՝ մնում է ստորագրությունը. Արմեն Գրիգորյան
Բռնելոցին սկսվեց. Ռուբեն Մխիթարյանին կանչում են Քննչական կոմիտե (տեսաձայնագրություն)
Bubbles Restaurant-ում չեն սպասարկում Եռաբլուր գնացողներին. Արմինե Սնդոյանն ահազանգում է
Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Ոստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը կհանվի․ նախագիծԱրարատում հրդեհ է բռնկվել երկաթգծի կայարանում կայանված մարդատար գնացքումԱրտյոմ Թումանյանը տերմինալի միջոցով 10,000,000 դրամի չափով նվիրատվություն է ստացել․ հայտարարագիր
Մշակույթ

Ազգերն ու ժողովուրդներն ավանդությամբ են գոյատևում․ Արամ Ա Հայրապետը Տեառնընդառաջի տոնին վառեց կրակը

Տեառնընդառաջի տոնն է նշվել Անթիլիասի Մայրավանքում, հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
 
«Քառասնօրեայ մանուկ Յիսուսին տաճար ընծայման տօնի՝ Տեառնընդառաջի նախատօնակը, հայ եկեղեցին ամէն տարի կը նշէ Փետրուար 13-ին։ Ժամերգութեան ընթացքին արտասանուած յատուկ աղօթքներն ու շարականները, մանաւանդ Անդաստանի հոգեզմայլ արարողութիւնը, կը ջերմացնեն հաւատացեալներու հոգին։
Առ այդ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթոիկոսին, Հինգշաբթի, 13 Փետրուար 2025-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ նշուեցաւ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայման տօնի` Տեառնընդառաջի նախատօնակը։
 
Արարողութեան ընթացքին իր հայրապետական պատգամը հաւատացեալներուն ուղղեց Վեհափառ Հայրապետը։ Պատգամելով օրուան խորհուրդին մասին՝ ան դիտել տուաւ, որ Քրիստոսի անձին ու կեանքին մէջ աշխարհը ողջունեց Աստուծոյ ու մարդուն միացեալ ներկայութիւնը։ Աւելին, Քրիստոս յարգեց ու հաւատարմօրէն կատարեց այն աւանդութիւնները, որոնք եբրայական կրօնքին մաս կը կազմէին. այդ աւանդութիւններէն մէկը մանուկին տաճար ընծայման աւանդութիւնն էր։ Նորին Սրբութիւնը լուսարձակի տակ առաւ Քրիստոսի ծնողքը իր զաւակը Աստուծոյ ընծայելու արարքը եւ ըսաւ, որ այս տօնին նշման ճամբով մեր եկեղեցին կը յիշեցնէ մեր ժողովուրդի զաւակներուն, որ մեր մանուկները, Քրիստոսի օրինակին նման, պէտք է ընծայուին Աստուծոյ, յանձնուին Աստուծոյ հոգատարութեան ուպաշտպանութեան, որովհետեւ անոնք Աստուծոյ զաւակներ են եւ կոչուած են Աստուծոյ շնորհքով ու իմաստութեամբ ապրելու։
 
Անդրադառնալով ներկայ տարին աւանդութիւններու վերակենսաւորման հռչակումին՝ Արամ Ա. Կաթողիկոս անգամ մը եւս շեշտեց աւանդութիւններուն կարեւորութիւնը՝ եկեղեցւոյ ու մեր ժողովուրդին կեանքին մէջ։ Պատահական կերպով մեր եկեղեցին եւ ժողովուրդը աւանդութիւններ չեն հաստատած իրենց կեանքին մէջ։ Իւրաքանչիւր աւանդութիւն պատգամ մը ունի ուղղուած բոլորիս։ Ազգեր ու ժողովուրդներ աւանդութեամբ կ՚ապրին ու գոյատեւեն։ Իրենց աւանդութիւնը կ՚ապրեցնեն իրենց կեանքին մէջ։ Այդ աւանդութիւնները ժողովուրդին ինքնութիւն կու տան, ժողովուրդին միասնակամութիւնը ու ամբողջականութիւնը կ՚երաշխաւորեն։ Մեր եկեղեցին այնքան գեղեցիկ աւանդութիւններ ունի, որոնք կոչուած են մեր ժողովուրդի կեանքին մէջ ներկայութիւն դառնալու, ընդգծեց Հայրապետը։
 
Այս առիթով, Վեհափառ Հայրապետը լուսարձակի տակ առաւ հայ ընտանիքին, յատկապէս հայ մօր, հայ եկեղեցւոյ եւ հայ դպրոցին կենսական դերը աւանդութիւններու վերակենսաւորման եւ, հետեւաբար, քրիստոնեայ ճշմարիտ հայու կերտման առաքելութեան մէջ։ «Ահաւասիկ երեք դաստիարակներ մեզի համար, որոնք կոչուած են մեր մանուկներու կեանքին մէջ Աստուծոյ ներկայութիւնը, մեր ազգին ու եկեղեցւոյ հոգեւոր, բարոյական ու ազգային արժէքները արծարծ պահելու։ Ահաւասիկ այս տօնէն եկող պատգամը եւ յիշեցումը մեր ժողովուրդի զաւակներուն» ըսելով՝ եզրափակեց Հայրապետը իր պատգամը։
 
Հայրապետական պատգամէն անմիջապէս ետք, Մայր Տաճարի լուսարարապետ Հոգշ. Տ. Օշին Վրդ. Չուալերթանեան սուրբ խորանէն Քրիստոսի լոյսը խորհրդանշող ճրագը բերաւ Վեհափառ Հայրապետին։ Իր կարգին, Նորին Սուրբ Օծութիւնը Քրիստոսի լոյսը բաշխեց հաւատացեալներուն։
 
Ապա, մանուկներու տաճար ընծայելու արարողութենէն ետք, հայրապետական թափօրը ուղղուեցաւ Մայրավանքի շրջափակ, ուր Հայրապետը Ս. Սեղանէն բերուած ճրագով վառեց Տեառնընդառաջի աւանդական խարոյկը, իսկ դպրեվանեցիներն ու ժողովուրդը միասնաբար երգեցին հոգեւոր ու ազգային երգեր»։