Չինաստանն առաջարկել է Պեկինում անցկացնել Պուտին-Թրամփ հանդիպումը

Չինաստանը առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին՝ Չինաստանի տարածքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների անձնական հանդիպում անցկացնելու վերաբերյալ։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal ամերիկյան թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Վերջին շաբաթների ընթացքում չինացի պաշտոնյաները միջնորդներ են ուղարկել Թրամփի թիմին երկու առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպման առաջարկով», - գրում է թերթը:
Նշվում է, որ Պեկինը ձգտում է հեշտացնել պատերազմմի ավարտի գործընթացը: