Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհվել և վիրավորվել են ՄԱԿ-ի աշխատակիցներԱդրբեջանին ներկայացրել ենք շատ կոնկրետ առաջարկներ, ցավոք, չունենք դրական արձագանք․ Արարատ Միրզոյան Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը՝ Հայաստան-Վրաստան հանդիպումից առաջ
Բաքուն հրադադարի խախտման մեղադրանք է ներկայացնում, խաղաղության հասնելու ՀՀ կամքը պիտի փոխադարձվի
Գյումրու ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելուց Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը պիտի հանել շրջանառությունից Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վճռորոշ է տարածաշրջանում կայուն խաղաղության համար․ Վելդկամպ Տավուշի մարզում 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել, 15-ամյա տղան փրկել է նրան Թիմում մթնոլորտը շատ լավ է․ Հարոյան Մեքենան բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա Պետական բյուջեի հաշվին թուրք լրագրողները եկել են Հայաստան, հետո` ծաղրել․ Մանուկյան Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ «Արթուն ենք» շարժումը ընդդիմադիր ուժերի և հանրության միջև հարթակ կձևավորի՝ իշխանափոխության պահանջով Թրամփն ու Պուտինը համաձայնել են՝ ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի խաղաղությամբ Վաղը մի քանի հազար հոգով գալու ենք այստեղ, եթե Տիգրանի գործով չունեցանք ձերբակալված ոստիկան (տեսանյութ) «Աէրոֆլոտը» ավելացնում է Մոսկվայի և Երևանի միջև թռիչքները Հենց այսօր պետք է պաշտոնից ազատվեն այն ոստիկանները, որոնք խոշտանգել են Տիգրանին, սա է մեր պահանջը (տեսանյութ) Սյունիքում ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 2 երեխա, «թունավորում» ախտորոշումով հոսպիտալացվել են Թեհրանի խորհրդանիշ «Ազադի» աշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով Առայժմ ճանապարհը կբացենք, ՔԿ-ն կատարել է մեր պահանջը, պատրաստ են Տիգրանին ու ինձ այս ժամին ընդունել (տեսանյութ) Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում, ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Թրամփը մանրամասներ է հայտնել Զելենսկիի հետ հեռախոսազրույցից Լարված վիճակ ՔԿ-ի դիմաց. «Ուզու՞մ եք ճանապարհը բացենք, թող ՔԿ-ից իջնեն, տեսեք ինչքան մարդ է եկել» (տեսանյութ) Փաշինյանին թուղթ պետք է, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի՝ «ինքը խաղաղության բերեց»․ թյուրքագետ ՀՀ-ն պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը. Միրզոյանը՝ Բրազիլիայի ԱԳ նախարարին Աչքիս առաջ տղայիս դաժան ծեծի են ենթարկել, քացով, զենքի կոթով խփել են գլխին, որ սպանեն, չէր զարթնում (տեսանյութ) Փաշինյանը Արդարադատության նախարարին գործուղում է ԱՄՆ Ադրբեջանից կրկին հայտարարում են՝ խաղաղության պայմանագրի համար պետք է փոփոխվի ՀՀ սահամանդրությունը Հանրահավաք՝ ի պաշտպանություն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների Երկիրն ամբողջական հանձնման է տանում այս մարդը, ժողովուրդը տեղյակ չէ, թե ինչ են ստորագրում. Սրբազան (տեսանյութ) Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Փաշինյանի խաղաղության պայմանագիրը միակողմանի ստորագրելու հայտարարությունը ագրեսիվ է դարձնելու Ալիևին Ընթանում է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը Ոստիկանները խոշտանգել են զոհվածի որդի և եղբայր արցախցուն՝ ահազանգում է պաշտպանը․ ՈՒՂԻՂՄիրզոյանն ու Բրազիլիայի ԱԳ նախարարը առանձնազրույց են ունեցել «Իմ հանձնարարականը ՊՆ-ին հստակ է, hրադադարի ռեժիմի խախտում չանել, գնում ենք խաղաղության»․ Փաշինյան Թուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ, պատմությունը բազմիցս ապացուցել է դա, մեր երկիրը կործանվում է (տեսանյութ) Ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կլինեն կրթամշակութային բովանդակությամբ Մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում Մեզնից միայն մեկն է երջանիկ լինելու, հույս ունեմ` վրացիները «Պարո'ն Գալստյան, չեք միանո՞ւմ Փաշինյանի անվստահության ստորագրահավաքին․ լրագրողը՝ ԿԲ նախագահին (տեսանյութ) Դատախազությունը Վիգեն Սարգսյանից պահանջում է ԱՄՆ-ի տան գումարը. ընդհանուր պահանջը՝ 4,4 միլիոն դոլար Դե՛մ ենք Փաշինյանի իշխանությանը, չե՛նք վստահում․ Բողոքի ակցիա․ ՈՒՂԻՂՍստորագրելու մասին Նիկոլի վերջին գրառումից կարելի է ենթադրել, որ Բաքուն նոր պահանջ է ներկայացրել. Զաքարյան Հայաստանն ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու հայտը ուղարկել է ԵՄ, սպասում է արձագանքին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում. ժամանակացույցՄարտի 20-ին՝ ժամը 10։00-ից, հոսանքազրկումներ կլինենՍահմանափակեք ականջակալների հետ անցկացրած ժամանակը․ Արմեն Մուրադյանը ներկայացրել է վտանգները
Հասարակություն

Փրկարարի առաքելությունը ՀՀ-ն ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար ավելի ապահով դարձնելն է․ ՆԳՆ

Փետրվարի 10-ին Փրկարար ծառայությունում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները:

Մասնակցում էին ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, փրկարարական ծառայողներ։

Նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ տարին ամփոփվել է բավական բարձր արդյունքներով, հաղթահարվել են տարբեր արտակարգ իրավիճակներ՝ մասնավորապես ընդգծելով Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կատարած աշխատանքները, լողասեզոնի ընթացքում փրկարարների և ջրային պարեկների համատեղ ծառայությունը։ Նա իրականացված հսկայածավալ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ամբողջ անձնակազմին:

Նախարարին են ներկայացվել ծառայության առանձին ուղղություններով կատարված աշխատանքներն ու ձեռնարկված միջոցառումները։

Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքների, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման, արձագանքման արդյունավետ կազմակերպման ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Ներկայացնելով ահազանգերի սպասարկման և արձագանքնման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ նա նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 13 572 արտակարգ դեպք և պատահար:
Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից փրկվել է 214 մարդ։ Տարբեր գործոններով պայմանավորված՝ փրկարարները հանրապետության ճանապարհներին արգելափակումից դուրս են բերել 5756 տրանսպորտային միջոց և անվտանգ տարածք տեղափոխել 10 659 մարդ։

Ծավալուն աշխատանք է տարվել բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ։ Անտառային հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման նպատակով ամռանը փրկարար ծառայողները անտառային և բուսածածկ տարածքներում իրականացրել են ուժեղացված ծառայություն: Արդյունքում՝ անտառային հրդեհները 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ նվազել են՝ 2024 թվականին 13 դեպք՝ 13 հա, 2023 թվականին՝ 22 դեպք՝ 63.9 հա․ այրվել են հիմնականում խոտածածկ տարածքներ։

Սևանա լճի երեք հանրային լողափերում և Շողակաթ բնակավայրի ափամերձ գոտում լողասեզոնի ընթացքում իրականացվել են շուրջօրյա հերթապահություններ, որի արդյունքում փրկվել է 31 մարդու կյանք, այդ թվում՝ 1-ը ջրահեղձումից, իսկ 30 մարդու օգնություն է ցուցաբերվել ջրային հաղորդակցման ուղիներում պատահարների ժամանակ։ 2024 թվականին փրկարարների կողմից հերթապահություն իրականացվող տարածքներում ջրահեղձման դեպք չի արձանագրվել:

Տիգրան Պետրոսյանն ընդգծել է, որ պարեկային ծառայության հետ սերտ համագործակցություն է իրականացվել թե՛ լողասեզոնի ընթացքում, թե՛ անտառամերձ տարածքներում իրազեկման աշխատանքների ժամանակ, թե՛ արգելափակման մեջ հայտնված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելիս, և թե՛ ամենօրյա ծառայության ընթացքում։

Ներկայացվել է Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտում հետևանքների վերացման ուղղությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կատարած աշխատանքները։ Մայիսի 26-ից հունիսի 16-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել 146 մարտական հաշվարկ և 48 օպերատիվ խումբ, ներգրավվել է 1997 փրկարար։

Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 445 մարդ։

Անդրադառնալով փրկարարական ուժերի պատրաստությանը՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ օպերատիվ տակտիկական պատրաստության ուղղությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից անցկացվել է 264 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, այլ գերատեսչությունների, կազմակերպությունների հետ անցկացվել են դասընթացներ, քննարկումներ, պարապմունքներ:

Մասնագիտական հմտություններն ու գիտելիքները նախորդ տարի կատարելագործել է 476 փրկարար. 218 փրկարարի շնորհվել է որակավորման կարգ։

Ակտիվ աշխատանքներ են ձեռնարկվել ծրագրերի մշակման և իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, ծառայության կազմակերպման, բժշկական և հոգեբանական աջակցության ցուցաբերման ուղղություններով։

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է նաև կառավարման, կապի և ազդարարման համակարգերի, համակարգչային ծրագրերի ներդրման, ռադիոկապի արդիականացման և որակի բարելավման, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության կազմակերպման աշխատանքներ։

Անդրադառնալով Փրկարար ծառայության կադրային քաղաքականության ուղղությամբ իրականացված աշխատանքներին՝ Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է ատեստավորմանը փրկարարների մասնակցությունը, արձանագրված ցուցանիշները։

ՆԳ նախարարն անդրադառնալով 2024 թվականին արձանագրված արտակարգ դեպքերի և պատահարների շարժընթացին՝ կարևորել է թիրախային ուղղություններով վերլուծությունների իրականացումը։

Քննարկվել են աղետների կառավարման համակարգի բարելավման, մասնավորապես` օպերատիվ շտաբերի ծավալման և գործունեության մեթոդաբանության, տարածքներում փրկարար ուժերի առաջնային գործողությունների կազմակերպման և կոնկրետ իրավիճակներում կամավորական խմբերի արձագանքման վերաբերյալ հարցեր։

Սողանքավտանգ գոտիների քարտեզագրման, շարժի գնահատման համատեքստում՝ Արփինե Սարգսյանը կարևորել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ինտերակտիվ քարտեզի ստեղծման անհրաժեշտությունը, ինչի կիրառումը թույլ կտա աղետների ռիսկի կառավարման շրջանակում իրականացնել վերլուծություններ, մշակել քաղաքականություն, պլանավորել ծառայության հեռանկարները։

Կարևորվել է փրկարար ծառայողների իրազեկման աշխատանքների ակտիվացումը դպրոցներում և հանրակրթական այլ ուսումնական հաստատություններում, ինչը կնպաստի անչափահասների մոտ անվտանգային մշակույթի ձևավորմանը՝ երաշխավորելով անվտանգ կենցաղավարում։

Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության միասնական ուսումնական հաստատություն ձևավորման շրջանակում առանցքային է համարել փրկարարների պատրաստման ու վերապատրաստման գործընթացը, ղեկավար կազմի մասնակցությունը դասընթացներին։ Նա նշել է ծառայողների կարողությունների զարգացման, կրթահամալիրում ուսումնառության, փրկարար ծառայության համակարգ մուտք գործելու և նախարարության կադրային կարիքների ապահովմանն ուղղված աշխատանքների մասին։

Անդրադառնալով կատարողականի գնահատման, կարգապահության, բարեվարքության հարցերին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ կադրային փոփոխությունների նոր մեթոդաբանության շրջանակում յուրաքանչյուր ծառայող գնահատվելու է բացառապես կատարած աշխատանքի արդյունքներով:

Նա անդրադարձել է ծառայության կառուցվածքային փոփոխություններին, նշել, որ ինստիտուցիոնալ հարթությունում տրամաբանական տեղադիրքում ապահովելը միտված կլինի առավել արդյունավետ կառավարում ապահովելուն, ծառայությունը կազմակերպելուն և հանրությանը մատուցելուն։

Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ Փրկարար ծառայության աշխատանքը դրական գնահատելու համար։ Նա նշել է, որ ծառայությունը պատրաստ է 2025 թվականին առավել մեծ պատասխանատվությամբ կատարել իր առջև դրված խնդիրները, շտկել թերություններն ու գրանցել նոր արդյունքներ։
Խորհրդակցության ավարտին պարգևատրվել են 2024 թվականի ընթացքում ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ստորաբաժանումները և ծառայողները: