Նորից այդ համեմատությունը Մխիթարյանի հետ. Սպերցյան

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հարցազրույց է տվել Sport24-ին, խոսել է ազգային թիմի նպատակների, ինչպես նաև թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
— Հայաստանի հավաքականում սերնդափոխություն է: Ե՞րբ թիմը կկարողանա մասնակցել խոշոր մրցաշարի:
-Դա մեր թիմի երազանքն է, մենք իսկապես ուզում ենք դա: Երբեմն ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք ենք ուզում: Դժվար խաղեր են լինում, ինչ-որ առումով նաև փորձի պակաս կա, քանի որ մենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դուրս գալ աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլեր։ Առաջիկայում մենք խաղ ունենք Վրաստանի հետ, ապա կտեսնենք:
-Դու քեզ զգո՞ւմ ես թիմի առաջատար: Օրինակ՝ Մխիթարյանի պես:
-Նորից այդ համեմատությունը Մխիթարյանի հետ: Չի կարելի համեմատել, բայց դու մեծ պատասխանատվություն ես զգում, այո:
Աղբյուրը՝ Armsport.am: