«Արծվաշենն ո՞ւր է». ՆԳՆ-ում ՀՀ ուրվագիծն են դրել, որում Արծվաշենը չկա․ Գեղամ Մանուկյան

«Ստոպ կադրեր եմ հանել տեսանյութից, մի քանի տասնյակ իրավապահներ էին նստած, լավ, մեկը չեղա՞վ, որ հարցներ՝ եթե Հայաստանի ուրվագիծն եք դնում՝ Արծվաշենն ո՞ւր է»։ Այս մասին այսօր՝ ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Արձագանքելով պատգամավորին՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշեց, որ դահլիճը իրենցը չէր, այլ պատկանում է Փրկարար ծառայությանը։
«Տարիներ շարունակ ուրվագիծը կախված է եղել, տարիներ շարունակ որևէ փոփոխություն չի եղել, մենք էլ հավելյալ ֆինանսական միջոցներ չենք հատկացրել վերանորոգման համար, միգուցե, մեր սխալն է, առաջիկայում կուղղենք»,- ասաց նա։