Հունվարի ուղևորափոխադրման տվյալներով 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը ստանում ենք 313 դրամ․ Ավինյան

Երևանում հունվար ամսվա ուղևորափոխադրումների քանակը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից եղել է 6 մլն 936 հազար, այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս թիվը, եթե բաժանենք 30 օրվա մեջ, ստացվում է օրական 231 հազար ուղևորափոխադրում»,-ասաց Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, հունվարին Երևանում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 9 մլն 562 հազար՝ օրական միջինը 308,500:
«Հունվար ամսվա ուղևորափոխադրման քանակի հիման վրա՝ 6մլն 936 հազար ուղևորափոխադրման դեպքում, 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը ստանում ենք 313 դրամ»,- նշեց նա: