Սուրեն Պապիկյանը ՊՆ նախարարների կոնկլավի ընթացքում հանդիպել է Հնդկաստանի ԶՈւ ԳՇ պետի հետ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Aero India ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարների կոնկլավի ընթացքում Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ:
Հիշեցնենք, որ նախարարն աշխատանքային այցով Հնդկաստանում է: