Աֆղանստանի բանկերից մեկի մոտ ուժգին պայթյուն է որոտացել

Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ նահանգում բանկի շենքի մոտ պայթյուն է որոտացել:
Այս մասին հայտնում է Shamshad լրատվական կայքը:
«Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլ բանկի դիմաց այսօր առավոտյան ժամը 8.30-ին»,- ասվում է հոդվածում:
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կառավարության աշխատակիցները հավաքվել են բանկի դիմաց՝ իրենց աշխատավարձերը ստանալու համար, հայտնել են ոստիկանությունից: Հնարավոր զոհերի կամ վիրավորների մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում։