Դեսպան «не взаконе», Թորոսյանի զգուշացումն «ասնավանի՞» չի. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.
«Դեռևս երկու տարի առաջ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Ներքին գործերի նախարարությունից պահանջում էր արգելել պաշտոնյաների մեքենաների վրա ապօրինի ամրացված առկայծող փարոսիկները, այսպես կոչված, «միգալկաները»: Այն ժամանակ նա նշում էր, որ արդեն մեկ տարի է, դիմել է այդ պահանջով: Ավելին՝ «սպառնում» էր, որ եթե հարցը վերջապես չկարգավորվի, ինքն էլ է այդ փարոսիկներից դնելու իր մեքենայի վրա՝ դե թող փորձեն իրեն կանգնեցնել:
Եվ եթե հաշվի առնենք, որ ասվածից անցել է երկու տարի, ինքն էլ նշել էր, որ մեկ տարի է, ինչ դիմել էր պատկան մարմիններին այս հարցով, ստացվում է, որ երեք տարի է պատգամավորի խոսքը որևէ մեկի համար «ասնավանի» չէ: Այս մասին է փաստում այն, ինչ օրերս մատնանշել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
Այսքանից հետո Թորոսյան Արսենին էլ ոչինչ չի մնում, քան «դուխ» հավաքել և անել այն, ինչի մասին զգուշացնում էր երկու տարի առաջ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում