ԱՄՆ-ում իրար են բախվել երկու ինքնաթիռ

Ամերիկյան Սքոթսդեյլ քաղաքի օդանավակայանում երկու ինքնաթիռների բախման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել:
Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը:
«Մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են, երբ Bombardier Learjet-ը Սքոթսդեյլի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո դուրս է եկել թռիչքուղուց և բախվել Gulfstream 2100 բիզնես ինքնաթիռին», - ասվում է վարչության հայտարարության մեջ:
Նշվել է, որ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն կանցկացնի միջադեպի առնչությամբ։