Գիշերը Ռուսաստանի տարածքում ուկրաինական 40 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի հինգ շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 40 անօդաչու թռչող սարքեր:
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են 40 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր»,- հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է, որ այս ամենով պայմանավորված այսօր առավոտյան Կազանի, Կիրովի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։