ԱՄՆ-ն կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու տարբերակները

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը ծրագրում է առաջիկա շաբաթներին ներկայացնել ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու մի քանի տարբերակներ:
Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Նա մտադիր է կարծիքներ հավաքել պաշտոնյաներից Մյունխենի անվտանգության համաժողովում և Կիև և եվրոպական մայրաքաղաքներ այցելությունների ժամանակ: Ակնկալվում է, որ առաջարկները ճանապարհ կհարթեն Թրամփի համար ուղիղ բանակցություններ վարելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։
Ակնկալվում է, որ հատուկ բանագնացը եվրոպացի առաջնորդների հետ կքննարկի նրանց պատրաստակամությունը անվտանգության հարցերում առաջատար դեր ստանձնելու՝ հնարավոր խաղաղության համաձայնագրին աջակցելու համար:
Միաժամանակ գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ը դժվար թե ուղարկի իր զորքերը՝ սահմանափակվելով աջակցության այլ ձևերով։