Տարօրինակ է Ռուբեն Մխիթարյանին վարչական ակտով ընտրական շրջանում ՔԿ կանչելը. փաստաբան (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության ցանկում Այսօր Տիգրանը նշելու է իրեն խոշտանգող երկու ոստիկանների անունները, ցույց է տալու իր շորերը (տեսանյութ) Ռուբեն Մխիթարյանին հրավիրել են քննչական․ Մեղադրում են առանց վարորդականի մեքենա վարելու մեջ․ ՈԻՂԻՂԻշխանությունը խրախուսում է հարձակումները լրագրողների նկատմամբ, շատ միջադեպեր մնացել են անպատասխան. Աբրահամյան Մարտի 21-ին՝ ժամը 10։00-ից, հոսանքազրկումներ կլինենՍտեղծվել է մանիպուլյատիվ մի ֆոն, ըստ որի, ընդդիմախոսել այսպես կոչված խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նշանակում է ընդդիմախոսել խաղաղությանը․ վերլուծաբանՄեկ օրում 25 վթար է եղել․ 3 մարդ մահացել է, 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՉկա «խաղաղության» թուղթ, եղածը պատերազմի թուղթ է. Մարգարիտ ԵսայանՎարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբԵրևանի քրեական ոստիկանները երիտասարդների մոտ ատրճանակ և ծալովի դանակ են հայտնաբերելՍննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնասվածքներ է ստացելԲաքուն խաղաղության պայմանագրի շրջանակում պահանջում է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանից․ Երևանը համաձայնել է լուծել այդ հարցը․ ՌասմուսենԻ գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների
Սերժ Սարգսյանի հայտարարությունը ժամանակին «դիվանագիտական դիպուկություն» որակող, բայց նրա հրաժարականի օրվանից ընդդիմադիր դարձած երիտասարդը Փաշինյանից պաշտոն է ստացել
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել էՏ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդՀայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինենԱլեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի հարցըԱդրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման առաջարկ է արվելՍերբիայի նախագահը նշել է իր հրաժարականի պայմանը
Գերիներն անմիջապես պետք է վերադարձվեն․ Ռասմուսեն
Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի․ «Հետքը»Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ զրույցները լավ խոսակցություններ էին. ԹրամփԱդրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Ռասմուսեն
Երևանում օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Եգիպտոսի քաղաքացուն
Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. փաստաբանԹուրքիայում տասնյակ մարդիկ են ձերբակալվելՄաքրեք Ձեր շրթունքները. Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է լրագրողին (տեսանյութ)Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում
ՆԳՆ-ից ազատված 3381 ծառայողից միայն 8-ն է դատարանի որոշմամբ վերականգնվել. չեն ցանկանում վերադառնալ «եկվոր» նախարարի համակարգ
Այսօրվա  խաղաղ օրը պետք է օգտագործենք 100 տոկոսով, քանի որ դա կարող է վաղը չունենանք․ Անդրանիկ Քոչարյան«Քառօրյայում» էլ, «44-օրյայում» էլ պարտվել ենք, ամրագրված է ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Երբ պայմանագրի ստորագրման օրը և վայրը հայտնի կլինի՝ շատ մանրամասն տեքստը կներկայացնենք հանրությանը․ Արմեն ԳրիգորյանԱյսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ՍուրենյանՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ինչու են Ռուբեն Մխիթարյանին կանչում ՔԿ, եթե այդ արարքը քրեորեն պատժելի չէ․ փաստաբանԵթե հարձակվեն՝ բնականաբար պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ Արմեն ԳրիգորյանԱլավերդիում տղամարդն ընկել է գնացքի տակ և մահացել
Ձևավորում ենք «Արթուն ենք» հանրային շարժումը. Նարեկ Մալյան
Տեքստն այլևս համաձայնեցված է՝ մնում է ստորագրությունը. Արմեն Գրիգորյան
Բռնելոցին սկսվեց. Ռուբեն Մխիթարյանին կանչում են Քննչական կոմիտե (տեսաձայնագրություն)
Bubbles Restaurant-ում չեն սպասարկում Եռաբլուր գնացողներին. Արմինե Սնդոյանն ահազանգում է
Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Ոստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը կհանվի․ նախագիծԱրարատում հրդեհ է բռնկվել երկաթգծի կայարանում կայանված մարդատար գնացքումԱրտյոմ Թումանյանը տերմինալի միջոցով 10,000,000 դրամի չափով նվիրատվություն է ստացել․ հայտարարագիրԻ պատասխան գլխակեր «թեկնածուի»․ ինչպես վերացրեցին Արմեն Գրիգորյանին. Ռուբեն Մելիքյանը ժամանակագրություն ու փաստեր է ներկայացնում (տեսանյութ)Փաշինյանը Հայաստանի հետ բանակցում է ադրբեջանական շահերը իրացնելու համար. ՄամիջանյանՀայաստանը վարում է հավասարակշռված և ապագային միտված արտաքին քաղաքականություն․ Արարատ Միրզոյան
Հասարակություն

Եկեղեցին պատմական եզակի հնարավորություն ունի ազատագրական պայքարի դրոշ բարձրացնելու․ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմագիտության դոկտոր,  Հայկ Դեմոյանը գրում է․

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսին

2015 թ․ ապրիլի 23-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Քույր եկեղեցիների պետերի ու ներկայացուցիչների, էկումենիկ կազմակերպությունների ղեկավարների ու պատվիրակների ներկայությամբ պաշտամունք մատուցվեց Աստծուն՝ Հսկման արարողության միջոցով հիշելու և ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության ընթացքում նահատակված հայորդիներին: Նույն օրը տեղի ունեցավ Մեծ եղեռնի նահատակների սրբադասման արարողությունը` հայցելով սուրբ վկաների բարեխոսությունը մեր ազգային և հոգևոր կյանքի զորացման ու առաջընթացի համար:
Մեծ Եղեռնի նահատակների սրբադասումից տասը տարի անց Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն կասկածի տակ են դնում Հայոց Ցեղասպանության պատմական փաստը, պարբերաբար հրապարակայնորեն ժխտելով ցեղասպանության եղելությունը, այլև իրենց գործողություններով նպաստեցին Արցախի հայաթափմանն ու դրա արդարացմանը, մեր աչքի առաջ տեղի ունեցած նոր ողբերգությանը չտալով հստակ իրավական գնահատականներ։

Նիկոլ Փաշինյանի և իր կուսակիցների գործողություններն ու հայտարարությունները հակասում են ՀՀ օրենսդրությանը և քրեորեն պատժելի են, իսկ Հայոց ցեղասպանության ժխտողական փորձերը դատապարտվել են միջազգային կազմակերպությունների կողմից։ Համակարգային կոռուպցիայի պայմաններում ՀՀ դատական իշխանությունն ու արդարադատության համակարգը, հանդիսանալով կառավարության կցորդը, անհնար են դարձնում իշխանության ներկայացուցիչներին պատասխանատվության կանչելը։

Պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ Հայ առաքելական եկեղեցին ու հայ հոգևորականները գլխավորել են ազատագրական շարժումներ և խիզախության օրինակ են հանդիսացել` ըմբոստանալով կայսերական բռնապետությունների կողմից հայ ժողովրդի շահերը վտանգող գործողությունների դեմ: Վկա Խրիմյան Հայրիկի կոչն ու դրան հետևած անհնազանդության գործողությունները, որոնք ստիպեցին կայսր Նիկոլայ Երկրորդին ընկրկել ու հետ վերցնել հայ եկեղեցու գույքը բռնագրավելու տխրահռչակ հրովարտակը (1903 թ. հունիսի 12): Պատմության մեջ արձանագրված են Մկրտիչ Խրիմյան Կաթողիկոսի նզովքի խոսքերն ուղղված բռնապետությանը` «Թող կործանվի այս աստվածընդդեմ ու բանտածվար կայսրությունը»:

Այժմ մեր ներսում բույն դրած գործակալ-հանցագործների մի խումբ հետևողականորեն հայաթափ է անում մեր հայրենիքի մասը. օտար տիրապետության տակ են անցել մեր բազմադարյա վանքերն ու եկեղեցիները, որոնք պղծվում ու հիմնահատակ ավերվում են: Գոյութենական լուրջ վտանգ է սպառնում նաև հայոց պետականությունը, որի գոյության իրավունքն անգամ կասկածի տակ է դրվել հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու, ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը պղծելու և անարգելու համար, կոչ ենք անում նզովքի ու բանադրանքի ենթարկել այս սրբապիղծներին: Հայ առաքելական եկեղեցին պատմական եզակի հնարավորություն ունի ազատագրական պայքարի դրոշ բարձրացնելու, մոլորյալ ու խաբված հազարավոր հայորդիներին ճիշտ ճանապարհ ցույց տալու համար: Ժամանակն է, որ համախմբված պատմություն կերտենք, այլ ոչ դե դառնանք պատմական զանազան փորձարկումների ենթակա մի ժողովուրդ:

Հայ առաքելական եկեղեցին պե´տք է ու պարտավո´ր է գործել հանուն Հայրենիքի փրկության ու հայ ժողովրդի արժանապատվության:

Սույն կոչը հանրային բաց հայտարարություն է, որին կարող են միանալ դրա բովանդակության ու նպատակի հետ համաձայն յուրաքանչյուր քաղաքացի:

Նախաձեռնող խումբ՝
Հայկ Դեմոյան, պատմագիտության դոկտոր
Հարություն Բաղդասարյան, փաստաբան
Վարդան Հակոբյան, խմբավար
Խնդրում ենք միանալ ու տարածել»