Կրասնոդարը հաղթեց ԲԿՄԱ-ին․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը

Ավարտվեց ՌՊԼ-ի Ձմեռային գավաթի մրցաշարի հանդիպումը, որում հանդիպեցին ԲԿՄԱ-ն ու «Կրասնոդարը»:
Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ կրասնոդարյան թիմի։ «Կրասնոդարը» երրորդ տեղը զբաղեցրեց ՌՊԼ-ի Ձմեռային գավաթի մրցաշարում։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյնաը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից` փոխարինվելով 87-րդ րոպեին։
Մրցաշարին մասնակցում են Մոսկվայի «Սպարտակը», «Դինամոն» և ԲԿՄԱ-ն, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», «Կրասնոդարը» և «Ռոստովը»:
Ըստ մրցաշարի ձևաչափի՝ թիմերը բաժանվում են երկու խմբի. ակզբում թիմերը կխաղա միմյանց դեմ, ապա կկայանան հինգերորդ և երրորդ տեղերի համար նախատեսված հանդիպումներ։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին, եզրափակչում կհանդիպեն խմբերի հաղթողները։