Բաքվի դատարանն անտեսել է Ռուբեն Վարդանյանի արդարացի բողոքը

Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները բողոքել են դատարանի գործողությունների դեմ։
Այսօր դատական ֆարսի ժամանակ Բաքվում պատանդառված Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, վկայակոչելով իր ներկայացրած միջնորդությունների մերժումը, հայտարարել է, որ դատավորների կոլեգիան շահագրգռված է քրեական հետապնդման մեջ և բողոք է հայտնել։
Բաքվի դատարանն անտեսել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանի արդարացի բողոքը:
Բաքվի դատարանը բողոքը չի քննել։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրգործերով հերթական դատական նիստը կկայանա փետրվարի 13-ին։